Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/253

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մանր աղջիկները ավլում են տները,- սակայն երկու ծերունի պառկել են արևադարձ պատի տակ, պառկել են իրրև հին գերաններ։ Նրանցից մեկը նայում է ներքև, դեպի ձորը, իսկ մյուսի մարմինը ցնցվում է ծիծաղից և աչքերը ջուր են լցվում։ Այն մեկը, որ նայում է ձորին՝ Ղուրգի Իսոն է, նրա կողքինը Առչանց Սիմոնը, որ Հավել» անունով հայտնի է նաև Շալվարի Սիմոն։ Իրրև թե Սիմոնի հայրը ասել է, թե երբ ինքը խնձոր ուզի, ուրեմն մահն է։ Ու մի օր հայրը գալիս է վարատեղից, եզների առաջ խոտ գցում և որդուն ասում․

- Սիմոն, հե՜յ... էգուց մի շելակ խնձոր բեր․․․ 10 Տնեցիները լաց ու կոծ են անում, մազերը քանդում, երեսներն արյունլվա անում, իսկ նա անվրդով հանում է տրեխները և պառկում։ Լուսաբացին Սիմոնը գնում է խնձորի։ Սարի գագաթ և խնձորի կարոտ... Գնում է Սիմոնը դաշտի գյուղերը, մի ծանոթի բաղ։ Խնձորն առնում է, բայց որովհետև պարկը մոռացել էր հետը տանելու, հանում է բրդի շալվարը, փոխքերը կապում, լցնում խնձորով և բարձրանում սարը։ Գյուղի մոտ նրան հանդիպում է հոր թաղման թափորը։ Լացախառն գոռում է Սիմոնը։

- Ապի հե՜յ,․․․ Բш շլվարինս ո՜վ կոտի,- և անունը այդ 20 օրից մնում է Շալվարի Սիմոն։

Այդ երկու ծերունիները' Ղուրդի Իսոն և Շալվարի Սիմոնը, Բովերի հին բնիկներից էին։ Արդեն վաղուց նրանք անաշխատունակ էին, մահը մոռացել էր նրանց, ինչպես ասում էր Ղուրդի Իսոն, և իրենց օրը անձանձրույթ մթնեցնում էին հին պատերի տակ՝ քանի արև կար և թոնրի կողքին՝ երբ սարերում ոռնում էր բուքը։ Նրանք երկրորդ մանկությունն էին ապրում, և հին օրերի միամիտ պատմությունները լցնում էին նրանց խաղաղ առօրյան։

Քիչ առաջ այդպիսի մի դեպք էր պատմել Ղուրդի Իսոն իր 30 ընկերոջը և ծիծաղից Սիմոնը թուլացել, ցնցվում էր, թեև երևի հազար անգամ լսել էր այդ դեպքը հենց իր՝ կուրդի Իսոյի բերանից։

Դեպքը եղել էր առաջ, Իսոյի չոբան ժամանակ։ Իսոյի շունը խեղդում է հարևանի կյոճուն՝ խոզի ձագին։ Գործը հասնում է պրիստավին։ Իսոյին կանչում են, հարցնում դեպքը։