Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Աղա,- ասում է Իսոն,- դու որ մեր Բողարը լինես, ես էլ մի փափուկ կյոճի, առաջովդ անց կենամ, համփ չէ՞ս անի...

Այս է դեպքի եղելությունը, որից այնպես թուլացել էր Սիմոնը։ Երբ ծիծաղը բարակեց, Սիմոնը կռթնեց արմունկի վրա և ծոր տալով հարցրեց.

- Իսո, յանի ղորթ ասեցի՞ր...

- Բա չասեցի...- և լռելուց հետո երանության հառաչով հիշեց իր շունը։

- Լա՜վ հեյվան էր մեր Բողարը,- և աչքերը, որ ձորի 10 կողմն էին նայում, փոքրացան, նա լարեց իր տեսողությունը նշմարելու ձորի այն կողմը երևացող ձիավորին:

- Սիմոն, հե՜յ...

-Հե՜յ...

- Գեղը հրե ձիավոր ա գալի...

- Աղբրի փոսի է՞ն կողմն ա, թե էս:

- Հրեն կախ ընկավ Աղբրի փոսի վրա:

- ճանապարհը շիլ ընկած չլինի՞:

- Քանի՜ շիլ գցեն, է՜... Մենք ժողովուրդ չենք, օրենքի դավթարում չկա՜նք։

20 Ղուրդի Իսոյի այս դառնությունն ուղղված էր Օրթոցի դեմ, որտեղ «նստում էր» նրանց գյուղխորհուրդը, որովհետև Բովերը միայն լիազոր ուներ, որ հենց Իսոյի թոռն էր, Ավագը: Օրթոցը մեծ գյուղ էր և գտնվում էր Բովերից ձախ, 11 վերստի վրա։ Եվ ի՜նչ 11 վերստ, անվախճան ձոր ու ձորակ, քար ու քարափ․ Օրթոցի բնակիչները նեղում էին Բովերին։ Գոնե այդ համոզմանն էր Ղուրդի Իսոն, որը թոռանը միշտ հորդորում էր «բաժանվել» նրանցից: Երբ Սիմոնը աոարկեց, թե ձիավորը կարող է «շիլ» ընկած լինի, նա ակնարկում էր այն մասին, 30 թե ձիավորը պիտի գնար Օրթոց և սխալմամբ է Բովերի ճանապարհը բռնել: «Աղբյուրի փոսը» վճռական տեղ էր, այստեղ էր ճանապարհը բաժանվում: Սակայն փոսի այս կողմը ձորից դուրս եկան ձին ու ձիավորը։

- Արա Սիմոն, էս հո մեր Եթիմի ձին ա, էն էլ հրեն Եթիմը,- և հանկարծ ձեռքը գլխին խփեց այնպես պինդ, որ Սիմոնը տեղից վեր թռավ, կարծելով թե փորձանք պատահեց ձիավորի հետ։ Նրանք այնքան մոտեցել էին, որ Սիմոնն էլ