Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/259

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վերնագիրն էր «Հրահանգներ գյուղաշխատավորի», վերջապես՝ բլոկնոտ և ուշադիր ընթերցում էր այն բոլոր հարցերը, խնդիրները, որ պիտի իրագործեր դաժան համառությամբ, պիտի քններ, աշխուժացներ, թարմացներ, շեշտ դներ, իմաստավորեր և այլն, և այլն։

Հոգնությունի՞ց էր, թե այն հարվածից, որ ստացավ գլուխը սեմի փայտից, գուցե և տան գաղջ օդից, որ ավելի էր ծանրանում պատի տակ շարված գյուղացիների կծու ծխախոտից,- գուցե մի ուրիշ պատճառ կար,- համենայն դեպս Իգնատ 10 Պեդեյանի աչքերը փակվում էին, զգում էր մի անսովոր վիճակ, ինչ-որ խորհրդավորություն էր տեսնում մարդկանց շարժումների և խոսքերի մեջ, և թվում էր, թե տեսնում է անիրական երազ կամ երազախառն իրականություն։

Այլևս չէր դառնում չարխը։

Ահա այստեղից էլ սկիզբ են առնում այն դեպքերը, որ նկարագրված են հաջորդ գլխում և որտեղ որպես իսկական հերոս հանդես են գալիս Որոտման որդին ու տանտիրոջ հորթը։