Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/26

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Վաղը եղեգնուտը պիտի տեսնեմ։ Ինչպե՞ս է անունը։

- Տեղացիք Ղամըշլու են ասում,- ասաց Անթանոսյանը։- Պատմական...

Ղամըշլուի պատմական անունը Հովնաթան Մարչը այնպես էլ չլսեց։ Կտուրը բարձրանալիս զգաց, որ ոտքերը դողում են, հազիվ հասավ թախտին ու մեկնվեց։

Երկինքն աստեղազարդ էր, իհարկե, որովհետև հուլիսյան գիշերը բոլոր հորիզոնների տակ էլ աստեղազարդ է։ Հովնաթան Մարչը աչքերն աստղերին ուղղելուց առաջ հարկ համարեց 10 , անձի ապահովության համար, հարցնել կարիճների մասին և տեղեկանալով, որ այդպիսիք կտուրների վրա հազվագյուտ են, երեսը դարձրեց Անթանոսյանի կողմը։

Այդ այնպես հանկարծ եղավ, ասես մինչ այդ նա չէր զգացել նրա ներկայությունը։ Մարչը նրան հարցրեց հողի, ջրի մասին, ոչ վերացական մի ինչ֊որ հողի կամ ջրի) այլ որոշ մեր, այս, հին, հայրենի և այլն։ Այդ խոսակցությունը այնքան հաճելի թվաց Մարչին, որ նա գլուխը վեր հանեց, նստեց տեղում ու ցնծության աղաղակ արձակեց։

- Ահա փղշտացի մը...

20 Շոֆերը կարծեց թե կարիճը խայթեց պասաժիրին։ Խրճիթում քնած տանտերը կնոջը հարցրեց։

- Ինչո՞ւ ճվաց։

Երկինքն աստեղազարդ էր։ Սակայն այդ չէր կարևորը, այլ այն, որ Հաջի Խարաբ գյուղի ծայրին, կտուրի տակ Հովնաթան Մարչը զրուցում էր մի մարդու հետ, որ իր նախատիպն էր, սակայն մի քիչ ավելի պակաս աշխարհ տեսած, ավելի բարձրահասակ և գյուղի ուսուցիչ, այն ժամանակ, երբ ինքը․․․ Նո՛ւ, ինքը, իհարկե․․․

Խոսքը դարձավ Նոր Եթովպիո մասին։ Հովնաթան Մարչը 30 պատմում էր, ավելի ճիշտ զառանցում, որովհետև քներակների մեջ ծակոցները շարունակվում էին։ Իսկ Անթանոսյանին թվում էր, թե այդ ձայնը մոռացված, բայց հարազատ հեռուներից է գալիս։

Նրանք անվերջ կզրուցեին, եթե մի դիպված չլիներ, անմեղ քայլ։ Երբ Անթանոսյանը պատմում էր հին օրերից, երկուսին հասկանալի լեզվով, Հովնաթան Մարչին այնպես էր թվում,