Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/263

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

եմ համարում նաև հայտնել, որ նրանց վրա դաստիարակիչ ազդեցություն չեն թողնում այն պատիժները, որ երբեմն սահմանում է կուրատորների կոլեգիան և կամ թե համալսարանի սենատը: Նրանց համար կարցերը ոչ թե պատժարան է, այլ զվարճության վայր և հազվադեպ չէ, երբ գիշերը կալանավորին այցելում են նրա ընկերները՝ խմիչքով, նվագով և նույնիսկ մարկիտանտ աղջիկներով, որոնց, աննկատ ներս տանելու համար, հագցնում են ուսանողական մունդիք։ Հնարավորություն չկա մի առ մի թվել այն մանր հանցագործությունները, որ կատարում 10 են «ձեղունահարկի բնակիչները», մանավանդ, որ այդ հանցագործությունների մեծ մասը մնում է անհայտության մեջ, որովհետև տուժող կողմը, վախենալով նրանց վրեժխնդրությունից («Verschiss») հաճախ իսպառ չի դիմում օրենքի պաշտպանության։

«Այսպես օրինակ, երբ անցյալ տարի մեզ տեղեկություն հասավ, որ աստվածաբանական բաժանմունքի ուսանող Կարլ ֆոն Զիվերինգն իր երեք ընկերներով, նոյեմբերի 14-ի երեկոյան, երբ փողոցում երթևեկությունը դադարել էր, հարբած վիճակում մտնում է պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի բնակարանը և, օգտվելով պարոն 20 կապիտանի ժամանակավոր բացակայությունից, վերջինիս երիտասարդ աղջկանը զրկում է կուսությունից,- տեղեկանալով այդ մասին հենց հոր, պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի բանավոր գանգատից, ես կամեցա գործին ընթացք տալ, ինչպես պահանջում է օրենքը։ Բայց ի զարմանս մեր, մյուս օրը մեզ ներկայանալով, պարոն կապիտանը հայտնեց, որ այդպիսի պատահար չի եղել և որ ինքն առհասարակ չունի երիտասարդ աղջիկ, և այն աղջիկը, որ ապրում է նրա տանը, ոչ թե նրա աղջիկն է, այլ նրա օրինավոր կինը։ Սակայն մենք ստուգելով իմացանք, որ պարոն կապիտանը հուզված վիճակում 30 ընկել է դժբախտ թյուրիմացության մեջ, շփոթելով իր կնոջը, որը նույնպես երիտասարդ է, իր հարազատ աղջկա հետ, որ ծնվել է պաշտոնաթող կապիտան Կուրոչկինի այժմ հանգուցյալ առաջին կնոջից։ Իսկ որ աստվածաբանական բաժանմունքի ուսանող Կարլ ֆոն Զիվերինգը, 27 տարեկան, չամուսնացած, Լիֆլյանդիայի ազնվականի որդի,- ունեցել է այդպիսի բռնադատ կենակցություն,