Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/271

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայերենի կալված. նրանք աստիճանավորների զավակներ էին որոնց ծնողները կամ դժվարությամբ բարձրացել էին չինովնիկության սանդուղքով և կամ կորցնելով երբեմնի կալվածքը, ապրում էին, վաճառելով վաղեմի հարստության փշրանքները․ մի թուր, Դամասկոսի հազվագյուտ գործ, որ իբրև թե նրանց էր մնացել նշանավոր նախահորից, որը կռվել էր սարակինոսների դեմ, մի յուղաներկ նկար, որի վրայից նայում էր ադամանդե խույրով մի չքնաղ կին, կրակե գույնի դանդուրներով մի զարմանալի գեղեցկուհի, որի կիսաբաց 10 կուրծքը դեռ այժմ էլ պղտորում է նայողի արյունը, և չի կարելի առանց նախանձի դիտել այն քորոցը, որի վրայի ոսկե արծիվը մագիլներով պահում է զգեստի եզրը և կնոջ ամոթխածությունը։ ժառանգները չնչին գնով վաճառում էին Դամասկոսի թուրը, նաև նկարը այն գեղեցիկ դշխուհու, որի արյունից քանի կաթիլ դեռ կար հետնորդների երակներում։ Նրանք վաճառում էին հին մահճակալները, որոնց սնարի վրա նկարել էին երջանիկ Արկադիա, և Պանը սրինգ էր նվագում մի զույգի համար, որ ծաղկած նշենու տակ վայելում էր սիրո գարունը։ Երևում էին փոքրիկ փոսեր, որոնք վկայում էին, որ այդ 20 ընտանեկան երջանկության նկարը երբեմն եղել է սադափներով եզերված, բայց մի անարժան ձեռք սադափը հանել է և վաճառել ավելի կանուխ, քան կվաճառեին վերջին ժառանգները։

Սակայն ամենից խեղճ ապրում էին թոշակառու ուսանողները։ Առաջինները գիտեին, որ այնուամենայնիվ պիտի ժառանգեն հայրական կալվածքը և այդ հույսով զբաղեցնում էին ոչ թե ձեղունահարկ, այլ ապրում էին հարուստ բնակարանում և նույնիսկ նրանցից ոմանք սպասավորներ ունեին։ Երկրորդների համար հին հարստության մնացորդներն, այնուհանդերձ, ավելի լավ էին, քան ոչինչ չունենալը։ 30 Միայն թոշակառուներն էին, որ ծվարում էին ցուրտ ձեղունահարկում և իրենց գահի բարձրությունից արհամարհանքով էին նայում և′ աշխարհին, և′ նրա գանձերին։ Բայց նրանք մյուսներից ավելի մոլեգին էին զվարճանում, որովհետև ըստ այն ժամանակի սովորության, երբ սեղան էին նստում բոլորը, բոլորն էլ դատարկում էին գրպանները, ով հանում էր թղթի ասիգնացիաների կույտը, ով կաշվի դրամ՝