Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/286

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ցրվեք տները»,- գերանների հետևից կանչեց Թոմաս Բրյուլլը և ետ դարձրեց նրանց, որոնք հակառակորդին քշել էին մինչև կամուրջի ծայրը։ Կամուրջը դատարկվեց։ Գերանների ետևից դուրս եկավ «սև եղբայրների» խումբը։ Այդ վայրկյանին լսվեց թմբուկների աղմուկ... «Ցրվեք տները»,- բղավեց Բրյուլլը, «մուշկետյորները գալիս են»։ Երևաց պատրուգավոր հրազեններով զինվորների ջոկատը, որի առաջից գնում էր մի երիտասարդ սպա։ Նրա դեմքին շողում էր ինքնագոհ ժպիտ։ Նա նայում էր պատշգամբներին և 10 պատուհանների կողմը, որտեղից նրան էին նայում աղջիկներ և կանայք, որոնց այդ երիտասարդ սպան կարծես ասում էր. «Տեսեք, ինչ չքնաղ են իմ ուսադիրները, իմ սաղավարտը և իմ ձին և ես»։ Իսկ վերևից պատասխանում էին. «Ի՜նչ երիտասարդն է այն սպան... Հազիվ քսան տարեկան լինի, բայց արդեն փոխգնդապետն է Ռևելյան մուշկետյորների գնդի...»։

Իսկ մսավաճառ Կոլեսնիկովը ոչինչ չասաց։ Նա սթափվեց թմբուկների որոտից և մի կերպ ոտքի կանգնելով, քայլեց դեպի գերանների կույտը, որտեղից դուրս թռավ Թոմաս Բրյուլլը։ «Բռնե′ք նրան, բռնե′ք»,- աղաղակեց ռուսը։ 20 Մուշկետյորները շարքի մեջ ժպտացին, նրանցից մեկն ընկերոջն ասաց. «Քաջերը նրան լավ են փետրահանել...»։ Իրավ որ Կոլեսնիկովը նման էր սագի, որին ժլատ տանտիկինն այլանդակել էր, չափից ավելի պոկելով բմբուլը։ Նրա կաֆտանը քրքրված էր, և երբ նա օրորվելով անցավ կամուրջը, գետի քամին աստառի բուրդը տարավ հեռո՜ւ-հեռո՜ւ..․

Հրապարակն ամայացավ։ Կամուրջի վրա երևում էին հատ ու կենտ անցորդներ, որոնք տուն էին շտապում։ Արդեն երեկո էր։ Հեռվից լսվում էր թմբուկների խուլ աղմուկ։ Երիտասարդ սպան հիացած իր գեղեցկությամբ և իրենով, դեռ 30 շարունակում էր հեռավոր փողոցների բնակիչներին ցույց տալ իրեն և իր ուսադիրները և սաղավարտը, որ փայլում էր իրիկնային մթնշաղում։

6

- Դուք նորից ձեր հայրենակցի մո՞տ էիք,- հարցրեց տիկին էլոիզ Աուսլենդերը մի երիտասարդի, որը ներս մտնելով