Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/289

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

չենք տեսնի ձեր հայրենիքը։ Այդ անկասկած է... Իսկ դո՞ւք։ Երբ դուք վերադառնաք, ով գիտե, մենք այլևս կհանդիպե՞նք իրար, թե՞... Եվ այն ժամանակ դուք մեզ իսպառ կմոռանաք․․․ Եվ ո՞վ գիտի, թե ի՞նչ կլինի վաղը...- տիկին էլոիզը լռեց, աչքերը հառելով իր բարեկամուհուն, որն զբաղված էր կարելով։ Ապա նա ավելի խոր ընկղմվեց բազմոցի մեջ և, գլուխը թիկնոցին հենած, ձգեց սպիտակ պարանոցը և նուրբ կզակը, որ թվում էր պարանոցի շարունակությունը. երիտասարդը չէր տեսնում նրա գլուխը, այլ միայն տեսնում էր պարանոցը և սպիտակ կզակը, որ նրան հիշեցնում էր մարմարե վաղեմի անդրի, որի կանացի գլուխը ջարդել են բարբարոսները, և մնացել է միայն պարանոցը, որն այնուամենայնիվ վկայում է, թե ինչքան գեղեցիկ էր այն գլուխը։

- Իսկ այժմ մեր սիրելի Արմենիերին պատմենք այն, ինչ որ պատահեց այսօր․․․— և նա սթափվեց, ինչպես մի կայտառ աղջիկ, որ խռովում է մի վայրկյան, որպեսզի հաջորդ վայրկյանից սկսի պատմել զրնգան ձայնով։

Տիկին էլոիզը պատմում էր, ինչպես այդ պատահարի մասին կարող էր պատմել մի գերմանացի պրոֆեսորի կին, որը, ինչպես և նրա ամուսինը, չէր սիրում ռուսներին, մանավանդ ռուս վաճառականներին, որոնց մասին նա իր էստուհի աղախնից և հրեա նպարավաճառից լսում էր միայն արտասովոր պատմություններ։

Պատմում էր տիկին Էլոիզը, պատմում էր այն, ինչ որ նրան հաղորդել էր աղախինը, որն, իբր թե ականատես էր եղել դեպքերին մինչև այն վայրկյանը, երբ «զորքը դուրս եկավ թնդանոթներով», որից հետո նա փախել էր, որովհետև «մի կազակ ձին քշում էր ուղղակի նրա վրա»։ Երիտասարդն ագահությամբ լսում էր տիկնոջը և աչքը չէր հեռացնում սև 30 ուլունքների շարանից, որ գրկել էր նրա պարանոցը և ճոճվում էր, երբ տիկին էլոիզը շարժում էր իրանը։

Տիկին Պարրոտը, որ ձեռագործի վրա գլուխը կախ լսում էր այն, ինչին արդեն տեղյակ էր,- երբեմն գլուխը բարձրացնում էր և նայում երիտասարդին։ Ինչքան շուտ փոխվեց նա... Եվ ինչքան վարժ է խոսում գերմաներեն։ Նա մի