Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/299

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Այն արդեն գազանային դատաստան էր,- և ապա ավելացրեց,- դուք ճշմարիտ եք. երկուսի մեջ նմանություն կա, և երկուսն էլ ասիացի բռնակալներ են, որոնք ստորադաս մարդու հետ բորենի են, իսկ մեծավորի առաջ՝ աղվես։ Հիմար մարդիկ են... Այո‘։

- Իսկ ի՞նչ դատաստան էր,- հետաքրքրվեց տիկին էլոիզը։

- Ձեր ջղերը թույլ են լսելու այդ պատմությունը, որ իմ հայրենիքի բիրտ բարքերն է վկայում։

10 - Բայց ավելի սոսկալի չէ, քան այն, երբ խանձել են ձեր մազերը։

- Ավելի սոսկալի է։

Եվ որովհետև տիկին էլոիզը խնդրեց, նաև խնդրեց տիկին Պարրոտը, Արմենիերը պատմեց, թե ինչպես ուղևորության ժամանակ, Արարատի ստորոտում նրանք հանդիպում են վաչկատուն քրդերի վրանների, որոնց գլխավորը («աղալարը») ճանապարհորդներին հրավիրում է յուր վրանը։ Երբ նրանք ներս են մտնում, վրանի հետևից լսում են ինչ-որ աղեխարշ բացականչություններ։ Մոտենալով, նրանք տեսնում20 են մի կիսամերկ մարդու, ձեռքը և ոտքը ամուր կապած և մեջքի վրա պառկած, այնպես, որ մարդը չէր կարող որևէ շարժում անել։ Նրա վրա թափել էին մածուն և լոռի ջուր։ Որովհետև շոգ էր, ուստի բազմաթիվ ճանճեր թափվել էին նրա վրա և ծծում էին մածունը և լոռի ջուրը։ Երբ նրանք մոտեցան, ճանճերը մի կողմ թռան և պատժվածի մերկ մարմնի վրա նրանք տեսան արյան կաթիլներ։ Ապա հետ եկան ճանճերը՝ մեծ և կանաչ թևերով, նաև փոքր ճանճեր և ուրիշ այլ ճանճեր, որոնք գազազել էին շոգից և առատ սննդից ու ծածկել էին մարդու մարմինը և վխտում էին կրծքի վրա, կզակի վրա, ականջների մեջ և ռունգերի մոտ ու աչքերի խոռոչում,- 30 և անօգնական մարդն արդեն նվաղած միայն աղիողորմ տնքում էր։ Պրոֆեսորը զայրացավ և ուղեկից կազակներին կարգացրեց, որ անմիջապես արձակեն կապերը։ Արմենիերը նկատեց, որ աղալարը դժգոհում է, և նրան մի կողմ քաշելով հասկացրեց, որ գերմանացին ավելի հզոր է, քան ռուսների «սարու փաշան» և հորդորեց, որպեսզի աղալարն ինքն արձակի