Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/301

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Բայց նրանք երիտասարդ են, և նրանց զվարճանալ է պետք։

- Այո, տիկին, սակայն ոչ այնպես, ինչպես այսօր զրվարճացան։ Այդ զվարճության համար երևի մի քանիսը պատժվեն, և որքան էլ ես սիրում եմ նրանց, այնուամենայնիվ պետք է պատմել, որովհետև երիտասարդների համար ոչինչ այնքան կործանարար չէ, որքան վատ օրինակը։

- Ես գիտեմ, որ պարոն պրոֆեսորը ողորմած է։

- Եվ յուր պաշտոնի մեջ խիստ,- ժպտալով վրա բերեց պրոֆեսորը,- 10 իսկ ի՞նչ կասի այդ մասին մեր սիրելի Արմենիերը։

- Այդ պատահարի մասին ինձ քիչ առաջ պատմեցին և ինձ շատ վրդովեցրեց հարբած վաճառականների անիրավությունը։

- Ուրեմն, եթե դուք այնտեղ լինեիք, անշուշտ կմասնակցեիք կռվին և արևելցու ձեր տաքարյունությամբ գուցե ավելի հեռու գնայիք, քան ուսանող Թոմաս Բրյուլլը։

- Ես չգիտեմ, բայց ես գութ ունեմ։

20 - Դրա համա՞ր այնքան դառնացաք ծերունի Կրուչինսկուց։

- Նա մի ասիացի բռնակալ է, ավելի բիրտ, քան այն քուրդը, որ յուր լեռներից բացի ուրիշ ոչինչ չի տեսել...- Նրա աչքերը բոցկլտացին ատելությամբ, և ազնիվ զայրույթից գեղեցկացավ դեմքը։ «Այս հայի հոգին գանձեր ունի, ինչպես նրա խավար երկիրը, և արդյոք նա չափից ավելի չի՞ բորբոքում յուր ատելությունը»,- մտածեց պրոֆեսորը, որ նրան խնամում էր, ինչպես անդրծովյան երկրից բերած մի գազանի, որ ձեռնասուն էր դարձել և սիրում էր նրա խնամող ձեռքը, բայց ուներ նաև ճանկեր, 30 և մի անհայտ ուժ նրա մեջ երբեմն արթնացնում էր այլ բնազդներ։

Տիկին էլոիզը վեր կացավ, գանգատվելով, որ երկար է նստել, և երևի արդեն անհանգստանում է նրա ամուսինը։

Բոլորը ոտքի կանգնեցին։

- Արմենիերը կուղեկցի ձեզ, և ապա կվերադառնա յուր բնակարանը և կպատրաստի դասերը,- ասաց պրոֆեսորը։