Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որից հետո պիտի ընթերցեր երեկոյան աղոթքը։ Բայց ամեն ինչ խանգարվեց։ Նա նստարանի վրա թողեց ոսկրե տուփը, աղոթագիրքը, նաև ահագին թաշկինակը, որ ծերունին արևի տակ փռել էր, որպեսզի փռշտալուց հետո տաք թաշկինակով քիթը սրբեր։

Նա գոտուց արձակեց բանալիների կապը։

- Բայց լավ չի, պարոն Բրյուլլ, լավ չի, որ այդքան հաճախ եք այցելում ինձ... Դեռ ձմեռ էր, որ ես ստորագրեցի ձեզ համար և հիմա նորից... Աստված վկա, լավ չի։

10 - Ավազից պարան ես հյուսում, քեռի Մարտին։

Նրանք ներս մտան մի նկուղ, որ ուներ միայն մի լուսամուտ այնքան բարձր, որ երկարահասակ մարդու ձեռքը չէր հասնի և այնքան փոքր, որ այդ նույն մարդը հազիվ կարող էր ձեռքը դուրս հանել, եթե բարձրանար աթոռակի վրա։ Բակում մնաց միայն ավագ պեդելը վիթխարի հասակով մի մարդ, որ թեև հագել էր կարճ կաֆտան և մինչև ծնկները բրդի գուլպաներ, բայց շարժ ու ձևերով հայտնի էր դարձնում, որ ժամանակին եղել է խստաբարո զինվոր և այդպիսին էլ մնացել է։

20 Պեդելը, որ ուղեկցում էր Թոմաս Բրյուլլին, թևի տակից հանեց մատյանը և քեռի Մարտինին ցույց տվեց ստորագրելու տեղը։

- Ընդունում եմ մի գլուխ, որ իրեն մեղավոր չի ճանաչում, մի սիրտ, որ ատելությամբ է լցված իր թշնամիների հանդեպ, մի զույգ ձեռքեր, որոնք մի օր պիտի շոշափեն նրանց կողերը և մի մարմին, որին յոթ օր, յոթ գիշեր պարտավոր եմ պահպանել հացով ու ջրով... Ստորագրի՛ր, քեռի Մարտին,- նկուղի դռան մոտ արտասանեց Բրյուլլը և միևնույն ժամանակ ձեռքով նշան 30 արեց «սև եղբայրներին», որոնք հեռվից հեռու նրան հետևել էին և այժմ փողոցից նայում էին դեպի բակը։ «Սև եղբայրները» հասկացան, որ ավագ պեդելը հիմա պետք է վերադառնա և որպեսզի նրան չհանդիպեն, ցրվեցին՝ ինչ որ նշան անելով իրենց ընկերոջը։

Ավագ պեդելը լուռ հեռացավ, մատյանը թևի տակ, գլուխը բարձր բռնած և այնպիսի քայլերով, երբ ծնկները չեն ծալվում և թվում է, թե ոտքերը ձուլված են թուջից։