Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/306

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետքերը դեռևս երևում էին նրանց դեմքի վրա, իբրև կապտած ուռուցքներ։ Այդ ակներև փաստերը անառարկելի էին դարձրել այն, որ հարձակվել էին ռուս վաճառականները, իսկ ուսանողները միայն պաշտպանել են իրենց և եղբայրության պատիվը։ Բայց որովհետև Թոմաս Բրյուլլն առաջինն էր բռնցքակռվից անցել աղյուս նետելուն, և աղյուսներ նետել էին ամբոխի կողմը (այդպես էին վկայել բոլոր ուսանողները), որից կարող էին վնասվել պատահական մարդիկ, ուստի տրիբունալը որոշեց Թոմաս 10 Բրյուլլին, իբրև ղեկավարի, յոթ օրով նստեցնել կարցեր։

- Հապա, այդպիսի բաներ, պարոն երիտասարդ... Չեք լսում ծերունուս, չեք լսում, և ահա թե ինչ է լինում վերջը։

- Քեռի Մարտին... Այդ բոլորը բարի՜... Բայց չե՞ս կարծում, որ այսպես մի քիչ կոշտ կլինի պառկել, մանավանդ, որ հիանալի երեկո է, հա՞, քեռի Մարտին։

- Տեսնեմ, գուցե. մի բան ճարվի... Միայն թողեք, որ մթնի, թե չէ այն դժոխքի պահապանը երբեմն գալիս է հոտ քաշելու, թե չլինի քեռի Մարտինը մոռացել է կանոնները և մեղմ է վարվում կալանավորի հետ... Իսկ այժմ՝ վառեմ ճրագը, 20 և տանք կեսարինը կեսարին։

Քեռի Մարտինը ճրագը վառեց և կողպեց դուռը։

- Իսկ մենք նորից թերթենք այս հին «ալբոմը»,- տխուր ասաց Բրյուլլը, երեսը դարձնելով պատին։

«Ալբոմը» հենց այդ նկուղն էր, որ տրիբունալի վճիռների մեջ կոչվում էր criminal carcer, իսկ ուսանողներն անվանում էին «ալբոմ», որովհետև տարիների ընթացքում կալանավոր ուսանողները նկուղի պատերի վրա գրել և փորագրել էին իրենց ազգանունները, կալանքի թվականը, ամբողջ ոտանավորներ, «հիշատակներ», նկարներ և մինչև անգամ հայհոյանքներ։

30 Ահա հենց դռան մոտ մի քաջ լատինագետ գրել է Լամաքոս զորավարի խոսքը՝ Non licet in bellis bis реccare, իսկ մի ուրիշը, իրեն մեղավոր ճանաչելով, ավելացրել է «Հայր, մեղանչեցի»։ Մի ուրիշ տեղ, մի կալանավոր երևի տխրության ժամին գրել է՝ «Վայ մենակյաց մարդուն»... Ահա մի ամբողջ արձանագրություն գոթական սրածայր տառերով, «Հիշեցեք Թեոդոր Հերմնին Վյուրտեմբերգից, որ 1823 թվի