Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/311

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մարտին... Սա Արմենիերն է, ռեկտորի սիրելին և Արարատ բարձրացողը․ բացի այդ, նա հոգևոր կոչումից է...»։

- Դու կարող ես առյուծին դիմակով վախեցնել, բայց քեռի Մարտինն առյուծ չէ, այլ մի հեզ գառ,- ծիծաղեց Թոմասը։- Իսկ ինչ նորություններ կասի իմ բարեկամը,- և նա Արմենիերին թևանցուկ մոտեցավ մահճակալին,- այլ պայմաններում ես բոլորիդ կմեծարեի, ինչպես վայել է, բայց այժմ երևակայեցեք, որ սա մի դղյակ է...

- Եվ մենք ավազակներ,- ասաց Տիդելենը, որ արդեն 10 կապոցից հանել էր երշիկ, եփած միս, ձու և փնտրում էր դանակը,- ամբողջ օրը բան չեմ կերել և քաղցած եմ ինչպես ժլատ մարդու շունը։

- Բայց մենք մեզ հետ մի ամբողջ կրպակ ենք բերել,- և Մորիցը կապոցի կողքին դրեց մի խորունկ կողով, որի մեջ խառնիխուռն դարսված էին բազմատեսակ ուտելիքներ, կարծես նրանք իրոք կողոպտել էին մի նպարավաճառի կրպակ։

- Իսկ ես բերել եմ տիկին էլոիզ Աուսլենդերի նվերը և նրա ողջույնն անարդար պատժվածին,- և Արմենիերը բաց արեց իր կապոցը, մեջը՝ մեղրահաց, կարկանդակներ և շաքարով 20 պատրաստված մրգեր։

- Երևում է, որ պրոֆեսորի տնից է այս հարուստ նախաճաշը։ Մեր ամբողջ թաղում չես գտնի այսպիսի ասեղնագործ սփռոց,- և Տիդելենը բաց արեց սփռոցը,- այս վկայում է նաև տիկին Աուսլենդերի ձիրքը...

- Նաև նրա վեհանձնությունը։ Ես երբեք չեմ մոռանա այս շնորհը,- և Թոմասը ձեռքերը կրծքին խաչելով, խոնարհեց գլուխը,- կհայտնեք տիկին Աուսլենդերին, որ երախտապարտ եմ ողջույնի և նվերի համար։

- Տիկինը նաև ջանք թափեց թեթևացնելու ձեր պատիժը... 30 Նա մի բարի հրեշտակ է...

Արմենիերի մարմնով մի ջերմ գրգիռ անցավ, երբ այդ խուլ նկուղում, որ նման էր ճգնավորի խուցին, հնչեց տիկին էլոիզի անունը։ Նրան հաճելի էր նաև, որ Թոմասը,- նրա համար մի մեծագործ հերոս,- տիկնոջ մասին խոսեց այդպես գորովալի։

- Իսկ քաղաքում ի՞նչ են ասում այսօրվա մասին...