Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/317

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Pro patria cemper[1],- և Մորիցը դատարկեց գավաթը։

- Սիրելի եղբայր...- և ուրիշ ոչինչ չկարողացավ արտասանել Մունջ Արքան, որ Թոմասի խոսքի վրա երեք անգամ դատարկել էր գավաթը, որովհետև այդ հսկա տղամարդը բարակ սիրտ ուներ և երբ սաստիկ հուզվում էր, ներքին բոցը հանգցնում էր մեղրագինու ջրվեժով։

Արմենիերը գունատ էր։ Նրա թավ արտևանունքները շղարշի նման ծածկել էին աչքերը։ Կարծես ննջում էր։ Ապա նա գլուխը ցնցեց և նայեց պարզ աչքերով։

- Լցրու գավաթները, եղբայր Տիդելեն։ Ըստ իմ հայրենիքի 10 սովորության ես պատասխանի խոսք ունեմ։

Տիդելենը գավաթները լցրեց։

- Իմ հոգու եղբայրներ։ Ինչ որ ասաց Թոմասը, ես չեմ մոռանա հավիտյանս հավիտենից։ Ես որդի եմ մի հին ժողովրդի, որ խավար է ապրել, և եկել եմ այստեղից լույս տանեմ այդ հեռու երկիրը։ Այստեղ գտա իմ երկրորդ հայրենիքը։ Բայց ես մի օր պիտի վերադառնամ իմ հին հայրենիքը, որ սպասում է ինձ, ինչպես մայրը որդու վերադարձին։ Ես չպիտի մոռանամ իմ լեզուն, իմ սովորությունները, որպեսզի վերադարձին ինձ օտար չհամարեն։ Ա՜խ, եթե դուք իմանայիք 20 այն ամենը, ինչ որ եկել է իմ գլխին, իմանայիք իմ կյանքը և տեսած լինեիք իմ հայրենիքը և նրա մարդկանց,- դուք կներեիք և իմ տխրությունը և իմ մեծ կարոտը։ Բայց ես երբեք չեմ ների իմ թշնամիներին, որոնք միայն իմը չեն, այլ ժողովրդի թշնամին են։ Տեսնո՞ւմ եք այս սպին,- նա հետ քաշեց մազերը և ցույց տվեց ճակատի սպին՝ աբասու մեծության,- ես է′ի տասը տարեկան, երբ ինձ տարան վանք, գուցե լսել եք անունը՝ էջմիածին։ Այնտեղ ես,- չգիտեմ ինչպես թարգման եմ այդ բառը,- այնտեղ ես մոնթ էի, հասկանո՞ւմ եք, մոնթ, որ հոգևորականի ծառան է, 30 ջուր է բերում նրա համար, ավլում է նրա խուցը, կերակրվում է ինչ որ կտա Տերը, քնում է խսրի վրա, և այդ ամենի դիմաց հոգևորականը մոնթին սովորեցնում է գրել, կարդալ։ Հիմա էլ իմ հայրենիքում դեռ այդպես են սովորեցնում։ Ես էի′

  1. Միշտ հայրենիքի համար։