Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գալիս էր զգույշ քայլերով։ Դեմքի մկանները լարված էին․ կարծես նա խուլ և մունջ էր և լսում էր լայն բացած աչքերով։ Նրա դեմքն արտահայտում էր դժկամություն․ գալիս էր, բայց և կասկածում էր, թե չլինի՞ իրեն խաբում են։

- Ահա′,- և երիտասարդ զինվորը հեռու կանգնեց։ Մյուսներն էլ լուռ ետ քաշվեցին։

Նրանք նայեցին իրար։ Ինչ-որ հարազատ ցոլք կար այդ մարդու բաց կապույտ աչքերում։ Արևը նույն արևն էր, հարավի տաք արևը, բայց այդ արևը շողում էր բաց կապույտ 10 մշուշի միջից։

Զինվորը հայ չէր։

- Թաթա՞ր,- նա գլուխը տարուբերեց։

- Լեկզի՞,- զինվորի աչքերը փայլատակեցին։

- Զերքյազ,- ասաց նա։

Արմենիերը փաթաթվեց նրան։

- Ղարդաշ էրմենի՞։

- Էրմենի ղարդաշ...

- Փառք քեզ, Տեր,- մելամաղձոտ ասաց ալեհեր զինվորը,- ինչպես հանկարծ բախտ ես տալիս մարդուն և բախտ ես 20 խլում․․․ Տես ինչպես լուսավորվեց երեսը․․․ Իսկ շրջում էր մենակ, ինչպես անտառի բու․․․ Տես ինչպես բացվեց լեզուն․․․ Նրանցն էլ լեզու է, նրանք էլ ցեղ են և Աստված ունեն, և հող են վարում, և մանր երեխաներ ունեն։

Զինվորները տխրեցին։ Գուցե նրանք հիշեցին իրենց տնակները և մանր երեխաներին և իրենց կանանց, որոնք, ով գիտե, քաղցած են, ցուրտ է տնակում, և գուցե նրանք այլևս կենդանի չեն։ Մեկը մռայլ նայեց հիվանդանոցի բակին։ Նա ձեռքը զայրույթով թափ տվեց և ներս մտավ։ Իսկ մյուսները, թեև տխուր, բայց լսում էին նրանց զրույցը։

30 Նրա անունը Համզայ էր։ Նա գիտեր մի քանի բառ թուրքերեն, մի քանի բառ ռուսերեն և գիտեր միայն իր մայրենի լեզուն, որին Արմենիերը անծանոթ էր։ Եվ այդ խառն լեզվով Համզայը պատմեց, որ ինքը մասնակցել է պատերազմին, բայց այլևս «սիրտը չի ուզել» (նա ցույց տվեց սիրտը), վիրավորվել է և ահա երրորդ ամիսն է հիվանդանոցում։ Ուրիշ այլ բաներ ևս պատմեց Համզայը իր մայրենի լեզվով և Արմենիերը