Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/348

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Մոտենում էին քննությունները և մի շաբաթ էր, որ Դրիշը ձեղունահարկում, ուր լույսն ընկնում էր կտուրի մեջ բացված կլոր պատուհանից,- սերտում էր anatomia regionum...

...Այն, ինչ որ Մատիլդայի աչքին երևաց, որպես զարհուրելի ուրվական, մարդու կմախք էր՝ ոչ բոլոր ոսկորներով, որ հավաքել էր Օտտոկար Դրիշը սուրբ Մարիամի մատուռի մոտ, այնտեղ, ուր Ալեքսանդր I-ը հողին էր հանձնել «ոսկորները զանազան ժողովուրդների»։ Եվ որովհետև պակասում էին մի քանի կողոսկրներ, ուստի Դրիշն իր մարմնի վրա 10 ածուխով նկարել էր այդ ոսկորները։

Իսկ մնացածը՝ ինչ տեսել էր Մատիլդան, իրական էր։ Օտտոկարը իր բերետը հագցրել էր գանգին և ծխամորճը կոխել էր նրա բերանի խոռոչը և ոչ միայն գոց արտասանում էր հարյուրավոր ոսկորների անունները և սուսերով ցույց էր տալիս ոսկորը, այլև կմախքի հետ բարձրաձայն խոսում էր․

- Օ, maxilla superior (և սուսերի ծայրով դիպչում էր վերի կզակին), որը տիկին Աշինգերին նմանեցնում է զառամյալ կապիկի, նաև դուք vertebrae collu, որ թաղվել եք նրա ճարպի մեջ․․․ Ապա այդ նեcostae-ները (և սուսերի 20 ծայրը ցատկտում էր կրծքի վանդակի ոսկորների վյրայով և ոսկորները ստեղների նման ձայն էին հանում), այս ոսկորե վանդակի մեջ, ով անհայտ homno sapiens, քո սիրտը արդյոք ըմբոստացե՞լ է երբևիցե, բաբախե՞լ է մի վսեմ նպատակի համար, թե եղել է հում մսագունդ։

Օտտոկար Դրիշը այդպես էր ուսանում ոսկրաբանությունը և pelvis-ի ոսկորների հետ խոսում էր այնպիսի քնքշությամբ, որպիսին ոչ ոք չի խոսել սիրած կնոջ հետ։

Նկատելով անծանոթ աղջկա հանկարծակի աներևութանալը և լսելով նրա ճիչը, նաև աղմուկը պատշգամբի վրա,- 30 Օտտոկարը շտապ հագնվեց և իջավ ներքև այն ժամանակ, երբ բոլորը լուռ նայում էին կողովագործին, իսկ նա նայում էր կողովների կույտին, մտածելով, որ իզուր կորչում է ժամանակը, և այսօր հազիվ թե վաճառի երկու կողով։

Սանդուղքի վրա տեսնելով Օտտոկարին, կողովագործը բարևեց նրան և հանդարտ ասաց․

- Լավ կատակ չեք անում, պարոն ուսանող...