Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Այստեղ թաղված է Հովհաննես Երկրորդ կաթողիկոսը,- ասաց տեր Հուսիկը։ Եթե նա մի քիչ նրբազգաց լիներ, կտեսներ Հովնաթան Մարչի այլայլված դեմքը, երբ աչքը գցեց դամբարանին, և աչքն ընկավ մարմարի վրա մատիտով գրածին.

- Այստեղ ես Սիրուշին... Ինչ լազաթ էր․․․

Ընթերցո՛ղ, դուք հասկանում եք (դուք, իհարկե, հասկանում եք), թե ի՞նչ է կատարվել վեհապետի շիրմաքարի վրա և ինչպես նրա ոսկորները շուռ են եկել մյուս կողքին, երբ որբանոցի աղջիկ Սիրուշին... Մի՞թե այդքան անհոգի են մաշտոցյան գրերը։ Նոքա պատմում են փառապանծ օրերի 10 մասին ու նույն սառնությամբ շարվել են կողք կողքի, մեկի պղծությունը ավետելու այն խաղաղ ու սրբազան անկյունում, ուր ննջել են հոգևոր հայրերը։

Մարչը թուքը հաճախ էր կուլ տալիս, շրթունքները շարժում։ Այդ ամենը հուզմունքի և ներքին զայրույթի նշան էր։ Սակայն դիմացի՛ր Մարչ, որովհետև հեռու չես զայրույթի նոր պոռթկումից։

Վանքի արևմտյան մասում ուրիշ գերեզմաններ էլ կային, և նրանցից ամենից հասարակի քարին, որի տակ հանգչում էր 18-րդ դարու նշանավոր հայրենասերի աճյունը, այդ քարի վրա 20 որպես ապահով վայր, կինը փռել էր իր կարկատած...

Մանրացած սերունդ, որի սրտում նախնի փառքը տեղ էլ չունի՝ սարդի ոստայնի պես գոնե օճորքից կախվելու։ Ի՞նչ ուրագան էր, որ սրբեց, տարավ։ Եղե՞լ է արդյոք այդ հինը...

Ահա այդպես էր մտածում և ինքն իրեն հարց տալիս Հովնաթան Մարչը այն ժամանակ, երբ տեր Հուսիկը երեսը մի կողմն էր դարձրել քահանայական իր անարատությունը զերծ պահելու, իսկ Անթանոսյանը ոգևորված պատմում էր այն օրերից, երբ հենց այդ վանքի պատերի տակ կամավորների վեցերորդ գունդը բանակ էր զարկել։ Ոչխարները մայում էին 30 վառվող խարույկի մոտ, եռանդով ու ավյունով լցված կամավորները թրի հարվածով վանքի թթենիներն էին կտրատում։

- Ես էլ էի... Հավետ անմոռաց օրեր։

Վանքի դուռը բաց արին։ Աղավնիները թռան, պահվեցին գմբեթի ճեղքերում։ Կիսամութի մեջ Հովնաթան Մարչը տեսավ