Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/359

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուսը շափաղ էր տալիս, սպիտակ ուսը... Գնում են՝ ինքը և աղջիկը... Թվանքչի Թումասը դուռը բա՞ց կանի, թե՞ ոչ։ Դուռն ինքն իրեն բացվում է և փակվում։ Բոլորովին մենակ կանգնել է վանքի բակում։ Աղջիկը չկա... Բայց ո՛չ վանքն է երևում, ո՛չ խցերը, ո՛չ Ղազարապատը։ Մացառներ են, վայրի խոտ և ուղտափուշ... Այնպես են խճճվել, կարծես երբեք արորի խոփը չի առել այդ հողը։ Մի բարակ ճանապարհ է նշմարում խոտերի մեջ... Գնում է ճանապարհով, օձ է երևում՝ կանգնում է։ Մի ձայն ասում է. «Խաչատուր, վանքի քանքանի օձերն են, մի վախի...»։ 10 Գնում է նեղ արահետով։ Լափռի փշեր են՝ վրան սև թրթուրներ... Թրթուրե բարակ ոստայնի թելով կախվում է մի կարմիր կարիճ։ Վախեցած առաջ է վազում և ինքն իրեն հարցնում. «Կարիճը մի՞թե կբարձրանա ծառը...»։ Ետ է նայում՝ կարիճը գալիս է, ոնց է գալիս, պոչը մեջքի վրա պահած վազում է, ինչպես բրդոտ շուն... Բողարն է... Բողար, անիրավ, էս ո՞րտեղից... Այլևս արահետը չկա, այլ կանաչ բլուր է, գագաթին մի քար։ Բարձրանում է քարի վրա, ուզում է տեսնի, թե ո՞ւր է վերջը մացառուտի, չորս կողմը մարդու հետք չկա, ո՞ւր է ընկել ինքը... Կանգնել է ոչ թե քարի վրա, այլ մի ավերակ եկեղեցու 20 բեմի վրա։ Ո՛չ զարդ կա, ո՛չ ջահ, ո՛չ վարագույր... Եկեղեցին սյուներ չունի և գմբեթ չունի։ Բաց դռնից նայում է դուրս։ Հանկարծ թփերը շարժվում են, խոտերն օրորվում են։ Եվ մեկ-մեկ թփերի արանքից, խոտերի միջից դուրս են գալիս երեխաներ և մտնում են դռնով։ Նրանք երկար ճանապարհ են անցել և չարչարվել են։ Ահա մեկի ճակատը փուշն արյունոտել է, այն մյուսի թշերն է չանգռել, երրորդը քրտնած հևում է... Բոլորը նայում են խելոք աչքերով։ Նրանք դեռ գալիս են, գալիս են և վերջը չի երևում... Ինչքան գալիս են, այնքան եկեղեցու պատերը հեռանում են։ Ներս մտնողները նստում 20 են քարերի վրա և լուռ նայում են իրեն։ Ինքը թևի տակ ունի մի գիրք... Բաց է անում այդ գիրքը: Բոլոր բառերը կարմիր են, միայն իր անունն է սև թանաքով։ Կարդում է, և կարդացած բառերն իսկույն չքանում են, կարծես իր շնչով այրվում են կարմիր բառերը և կայծերի նման թռնում են... Հանկարծ երեխաների միջից ոտքի է կանգնում պրոֆեսոր Պարրոտը և ձայն է տալիս. «Բարձր կարդա...»։ Եվ նա ձայնը