Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/369

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

աստղադիտարանում... Երբ տուն եկավ, նույնիսկ չգգվեց երեխաներին երիտասարդը ծուխի մեջ որոնեց նրա աչքը։ Բայը աչքը փակ էր... Պրոֆեսորը ննջում էր... Գուցե ցավում է մի տեղը։ Երիտասարդը կարեկցանքով նայեց այդ փոքրիկ և թեթև մարդուն, որի նիհար և ոսկրոտ դեմքի վրա շատ պարզ երևում էր մոմի լույսը և ստվերը։ նա այլևս չէր ծխում։

Պարրոտը խոզ ձայնով ասաց․

- Ես ձեզ, սիրելի Աբովյան, այժմ կհայտնեմ մի տեղեկություն, բայց պետք է խնդրեմ, որ ոչ ոքի չասեք, նույնիսկ տիկին Աուսլենդերին։

10 Այդ ամենը հանկարծակիի բերեց երիտասարդին։ Կար մի սառնություն պրոֆեսորի խոսքի մեջ։ Նա ուրիշների ներկայությամբ էր նրան ազգանունով կանչում։ Իսկ իչո՞ւ հիշատակեց տիկին էլոիզին։ Կարծես թե ներս մտավ այդ կինը, և խշշաց զգեստը, ինչպես թե քամի անցավ չոր խոտերի վրայով... Ոչ, այդ պատրույգն էր, ճարճատեց մի վայրկյան, թրթռացին ստվերները, և նորից լույսը խաղաղվեց։

- Իմ սիրելի Արմենիեր, այսօր ես նամակ ստացա իմ մի բարեկամից, որը վերջերս եղել էր ձեր երկրում և այժմ Սանկտ-Պետերբուրգումն է։ Նա ինձ միանգամայն ծածկաբար 20 տեղեկացնում է, որ ձեր հայրենակիցները հետ են առել իրենց երդումը և նոր վկայություն են տվել, որ մենք Արարատի գագաթը չենք բարձրացել...

- Ինչպե՞ս,- ճչաց երիտասարդը և թռավ ոտքի։ Նա նման էր դատապարտյալի, որին հայտնում են, թե վեր կաց, ահա գալիս են քեզ տանեն այնտեղ, ուր պատրաստ է գերեզմանի փոսը։ Նա լսում է դահիճի քայլերի ձայնը և մի վայրկյան սառած կանգնում է, բռունցքները սեղմած, աչքերի մեջ և′ ահ, և′ ցասում։

- Ինչպե՞ս թե չենք բարձրացել,- բոլորովին մեղմ հարցրեց 30 երիտասարդը, սակայն այդ մեղմությունն ավելի զարհուրելի էր, քան առաջին ճիչը։

- Ես խնդրեցի, որ չվրդովվեք, իմ ազնիվ բարեկամ,- կարեկցանքով ասաց պրոֆեսորը։

- Գուցե լուրը սխալ է։