Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի նկարի, որի վրա էջմիածինն էր, զույգ Մասիսները և ուղտերի հեռացող քարավանը։ Նա երկար նայեց այդ նկարին, ապա աչքերը փակեց։ Նրա առաջ պատկերացավ այն, որ իսկականն էր, այն առանձինը և ուրույնը, որ չէր նկատել օտարական նկարիչը։ Այն, որ և′ սիրելի էր, և′ դառն։

Ապա ջուր խմեք, մոտեցավ, որ բաց անի պատուհանը։ Հանկարծ նկատեց դպիրի իր սև կապան, որի վրա արդեն փոշի էր նստել։ Նա նայեց զարմանքով․ կարծես սենյակ էր մտել մի օտարական, որ նման էր իր հին ծանոթին, որի դեմքն ինչ-որ վաղուցվա բան էր հիշեցնում։ Նա կապան 10 առավ, շուռ ու մուռ տվեց, ինչպես հնավաճառը, որ ուզում է որոշել գինը մի հնացած զգեստի, որ վաղուց է վայր ընկել տիրոջ ուսերից։

Սև կապան նա գցեց պահարանը։ Սենյակը կարծես զվարթացավ։

Ապա հանգցրեց մոմը։

ԳՈՐԾ ՄԱՅՐԱՆԱ, ԴՍՏԵՐ ՄԿՐՏՈԻՄԻ

1

Այդ օրը Երևանի հայոց վիճակային կոնսիստորիան, որի ատենապետը թեմական առաջնորդի փոխանորդ Ստեփանոս 20 արհին էր, Մսաբլուր մականունով, քննել էր չորս գործ։

Առաջինը խոյեցի ոմն չորս աստիճան ջահընկալ տիրացու Թադեոսի «ապօրինի շաղաչարության» գործն էր «մեղավոր աղախին» այրի Աննայի հետ։ Երկրորդը վերաբերում էր Քրդևանի քահանա տեր Ղազարին, որը բինայում մի նորածին մանուկ մկրտել էր ոչ թե սրբալույս մյուռոնով, այլ կովի արդար յուղով։ Ավելի հետաքրքիր էր երրորդ գործը՝ «հաղագս ոչ հոժարելո ժողովրդականաց Երևանա քաղաքի տալ զտերունի կողոպուտս ննջեցելոց յուրյանց»։

Գործը հարուցել էին քաղաքի ծխատեր քահանաները, 30 որոնք Երևանի բնակիչներից պահանջում էին չխախտել «կողոպուտի» վաղեմի սովորությունը, ըստ որի մեռած մարդկանց