Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սարաֆները, որոնք չնչին գնով գնում էին պարտքի տակ խեղդվող գյուղացիների վերջին թաղիքը, միթել վերմակը, չուխան։ Սակայն տարբերությունը միայն այն չէր, որ ծածկված Չարսուի սովդաքյարները արհեստավորների շուկային անվանում էին «Բիթ-բազար», իսկ իրենցը՝ «էսան-բազար»։ Տարբերությունն ավելի խորն էր. մաշակարի համար մուրազ էր խմել Չարսուի չայխանեի թեյը՝ ծաղկավոր և ոսկենկար ֆինջաններից, այն նշանավոր թեյը, որ ուներ վարդաջրի բուրմունքը։ Նա խմում էր առվի պղտոր ջուրը և կամ այն հասարակ թեյը, որ ինքը 10 չայչին էր պտտացնում արհեստանոցից արհեստանոց։ Այնտեղ նստում էին Խորասանի խալիների վրա, այստեղ մաշված փոստի կամ խսրի վրա։ Այնտեղ օդը հագեցած էր չորացած մրգերի, հնդկական հիլի, պարսկական ղումաշ կտորների, հոտավետ թութունի, Հալեպի սապոնի, քեահրաբահրի, ռահաթ լոխումի, Ջուղայի ջավզի, քաղզի բադամի և այլ տեսակ քաղցրավենիների, օծանելիքների և թանկարժեք կերպասների բույրով... նույնիսկ անօթևան շները, որոնք ցնկնում էին տաք աղբակույտերի մեջ,- նույնիսկ շներն էին երկյուղում նշանավոր Չարսու բազարից։ Նրանք մթնով մոտենում էին նրա բարձր կամարներին, և հարբեցած այն եդեմական բույրով, 20 որ ելնում էր կողպած դարպասների ճեղքերից,- շները ոռնում էին և հուսահատությունից հաչում լուսնի վրա։

Անհայտ ճանապարհորդ Անտոնիո Ջիովանելլին, կապուցին վանական, որ ճանապարհորդել է Տրապիզոնից մինչև Պարսից ծոցը, այսպես է նկարագրում Երևանի նշանավոր շուկան. «Գլխավոր դարպասից կարող են ներս մտնել զույգ ուղտեր կողք-կողքի, եթե նույնիսկ նրանք բարձված են բեռներով։ Մի հույն ոսկերիչ, որ բազմաթիվ անգամ ճանապարհորդել է Թավրիզից Տրապիզոն և հակառակը, ինձ վկայեց, որ իբր թե դարպասի ճակատին զարդերով քանդակված է Շիր-Խոսրով 30 շահի ֆերմանը, որով շահը սահմանել է առևտրի կանոնները։ Իսկ մի տեղացի վաճառական, որի խանութում ես եղել եմ չորս անգամ և տեսել եմ այնպիսի գորգեր, որոնք արժանի են իմ հայրենի Ֆլորենցիայի Santa Maria Novella տաճարի հատակը զարդարելու,- ինձ ասում էր, որ հույնը խաբել է և որ ճակատի զարդերը ոչինչ չեն վկայում, բացի