Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վարդապետը տնկվեց նրա առաջ և Մարչին մեկնեց ամենից վեհ ծերունու թուղթը՝ հայրական օրհնությամբ ու մաղթանքով։

Պատշգամբում կանգնել, նայում էին հրապարակին։ Հանկարծ՝ փողերի ձայն, շեփորները կանչեցին, թմբուկներն այնպես ամուր թնդացին, ասես՝ պատռելու էին հաստ կաշին։

Երևաց մի ջոկատ։ Զինվորները համաչափ քայլերով հետևում էին դրոշակակրին, միասին էլ փոշի հանում։ Եվ փոշու մեջ այնպես էր երևում, թե հազարոտանի մի մարմին է քայլում։

10 Մարչի սիրտը թունդ առավ։ Ահա հայրենի զորքը։ Լայնաթիկունք երիտասարդներ, որոնք նետվում են կրակի մեջ ոչ թե ուրիշի համար շագանակ հանելու, այլ ցեղի փառքը, փղշտական ու եթովպական հին փառքը հանելու և ցցելու ամենից բարձր սարի գագաթին։ Ահա սրանք են ութ բազարը, քսանը, բյուրը՝ կազմ ու պատրաստ։

- Մերոնք այս գիշեր դուրս կգան...

Ջոկատ ջուկատի հետևից անցան, ու գունդը կանգ առավ հրապարակում։ Ուրիշ շարքեր եկան, տղաներ, աղջիկներ, կանայք դրոշակներով, անդրոշ, երգով, շարքերով։ Արիստակես 20 սրբազանն ասաց, թե ստացվել է հեռագիր, հեղափոխություն է մի երկրում, որի ժողովուրդն արժանի է գեհենի։ Ինչ-որ բան ասաց եպիսկոպոսը, սակայն Մարչը չլսեց և արագորեն իջավ սանդուղքով, խառնվեց հրապարակի բազմության։

Ինչո՞ւ մարդիկ սկսել են անհասկանալի լեզվով խոսել։ Մարչը նորից հին հարցը տվեց: Մի՞թե ուրագան է անցել այս երկրով, մի՞թե խորն է անդունդը, վերադարձ չի լինելու։ Չկա կամուրջ, թեկուզ բարակ մի փայտ, որով ցեղը հետ դառնա հին փարախը և հայրենական խոտն ուտի։

- Ազգուրաց, ազգադավ...

30 Այսպես էր ասում Հովնաթան Մարչը այն երիտասարդի հասցեին, որ պատշգամբից, բանակի ու բազմության ցնծանքի աղաղակների տակ խոսում էր, ասում այնպիսի բառեր, որ ռումբերի պես էին պայթում։

- Կարմիր բանակը հայրենիք չունի, ընկերնե՛ր։ Այսօր մենք միացած համաշխարհային... Մենք պատրաստ ենք մեր