Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընկերներին... Հեղափոխությունը, ընկերներ... Բանվոր դասակարգի զինված բռունցքը... Ալիքը բարձրանում է, ընկերներ...

Երիտասարդ ընկե'ր, ինչո՞ւ գրպանիդ նագանից մի անգամ չկրակեցիր և չսպանեցիր Հովնաթան Մարչին, որի սիրտը, գիտե՛ս, նախ կուչ եկավ քո բառերից և ապա, ռետինե գնդակի պես լայնացավ ներքին զայրույթից։ Եվ եթե Անթանոսյանը բազմության մեջ տեսած շլիներ Հովնաթան Մարչի արդուկած զգեստը...

Օրը իր վերջում պահել էր Հովնաթան Մարչի համար հրճվանքի մի չտեսնված թռիչք և ապա անկում։ Մի ջոկատի կողքով 10 անցնելիս Մարչը հանկարծ տեսավ ծանոթ մի գլուխ, ապա խամ աչքեր ու թևերը լայն բաց արած իբրև արծիվ սլացավ դեպի զինվորականը:

— Մեսրո′պ, Մե՜սի...

Քեռորդին էր․ Մեսրոպը, մանկության ընկերը։ Թևերը լայն բաց արած արծիվը չսլացավ մի սոսկական ջոկատապետի գրկելու, այլ մի ամբողջ անցյալ, մանկություն, Սերոբ աղան և այլն։ Տաքությանը հաջորդեց քրտինքը։ Մեսրոպը ձեռքը մեկնեց նրան, ճանաչեց, մի քանի հարց տվավ, սակայն ուշքը հռետորի ճառին էր։ Եվ հենց Մարչի քթի տակ այնպես լիաթոք 20 «ո՜ւռռա՜» կանչեց, որ Մարչը մի քիշ հետ քաշվեց։ Ահա այստեղ, Հովնաթան Մարչը իր քեռորդու աչքերում տեսավ մի այլ բոց, որ հրդեհվում էր որպես հուլիսյան արև, և ոչի′նչ փղշտական այդ բոցի մեջ։

Անգո′ւթ, անխիղճ Մեսրոպ։ Դու ջարդեցիր այն անոթը, որի մեջ Հովնաթան Մարչը իր ջերմ զգացումներն էր զեղում։ Նա թռավ դեպի քեզ, որպես մանկության նետ, դու հետ կանգնեցիր, և նետը խրվեց վանքի մամռոտ պատին։

Երբ ժամացույցը երկու անգամ խփեց, ծղրիդները մի պահ տապ արին, հետո մեկը համարձակ եղավ, ձայն տվավ, մյուսներն 30 էլ միացան։

֊ Ծվի'-տակ, ծղի'-տակ։

Մի մուկ պահարանում ուշացած ընթրիքն էր անում, երբեմն լռում, երբ Հովնաթան Մարչը ծանր մտքերից անքուն, անկողնում աջ ու ձախ էր դառնում և դառնալիս ճռնչացնում մահճակալի երկաթյա զսպանակները։