Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/411

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գործը, ուրեմն և տարիները կլրանան և նույնպես կմնա անկատար։ Թողնում եմ և այն, որ իմ ամբողջ կյանքում հարկից և կարեկցությունից ստիպված միայն մի անգամ սույնօրինակ խնդրով դիմեցի Ձերդ Բարձր Սրբազանության և Ձեր միջնորդությամբ Սյունհոդոսին. բայց որովհետև չեմ գտնում ոչինչ բավարարություն այս արդար և աստվածահաճո գործի, օտարի և ոչ անձնական, ուրեմն թող ների ինձ Ձերդ Բարձր Սրբազանությունը վարվել տերության օրենքների համեմատ, ոչ իբրև Խաչատուր Ձեր որդի, այլ իբրև աստիճանավոր արքունական։ 10 Այն ժամանակ, կարծում եմ, ինչպես և հայտնի է Ձեզ, կուսակալը և տերությունը, որոնք ինձ քաջ ճանաչում են, կհարգեն իմ արդար բողոքը և կբարեհաճեն ինձ տալ բավարարություն։ Եվ սույնօրինակ գանգատներից միայն կառաջանան անպատեհություններ սուրբ Աթոռիդ համար, որ ես չեմ կամենում և լինելով հայազգի, մի անգամ ևս պահպանելով իմ հարգությունն առ սուրբ Աթոռը, այս վերջին անգամ խնդրում եմ ժամանակ նշանակել՝ թե երբ կվերջանա գործը և կամ միանգամայն մերժել, որպեսզի արդար իրավունքով և տերության միջոցով ազատեմ այս ողորմելի որբ և այրի կնոջը։

20 «Սպասելով պատասխանի՝ մնամ ամենայն հարգությամբ և ջերմեռանդությամբ որդի՝

Ձերդ Բարձր Սրբազանության
Խոնարհ ծառա
Խաչատուր Աբովյան»

Նամակի լուսանցքի վրա մեկը մակագրել է՝ «Ընկալայ 17-ին մայիսի»։

Եվ ուրիշ ոչինչ։

Այս նամակի հետ վերջանում է Մայրանի պատմությունը։ Միայն շատ տարիներ հետո մի անգամ ևս հիշատակում են 30 Մայրանին։ Բայց այդ ժամանակ արդեն կենդանի չէին ո′չ Միրզամը և ո′չ նրա եղբորորդին։