Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/414

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

նրա շուրջն էին հավաքվում հացթուխները, խմոր հունցողները, կոշկակարի աշակերտը, որին վարպետը ջրի էր ուղարկել, մշակները, որոնք անկյուններում սպասում էին, թե նրանց ով հացափոր աշխատանք կտա և մինչև անգամ քաղաքագլուխ Մատվեյ Մատվեյիչը, նույն ինքը՝ Մաթևոս բեյը չէր կարող կտրել Գյուրջի Օբու այդ լեզուն։

Կար Գորիս և կար Կյորես։ Երկու տարբեր ժողովուրդ էին, և տարբեր էին նրանց լեզուն, սովորությունները, անունները, և մշտաբորբոք կրակի նման նրանց միջև վառվում էր հին կռիվը։ 10 Թե ինչ ազգի մարդիկ էին և ինչ լեզվով էին խոսում նրանք, այնքան էլ հեշտ չի պատմել։ Շենում ասում էին, որ գորիսեցիք խոսում են շան լեզվով․

- Խոջա Բաղիրի թոռները մեր Բողարի նման են հաչում․․․ Նրանք ի՜նչ մարդիկ են։ Մեր կծոտողի ճակատը նրանց ճակատից արդար է,- այդպես էր ասում Աթա ապերը, երբ Գորիս քաղաքից վերադառնում էր։

- Կյորեսի լեզուն շենավարի է․․․ Ափսոս չի մեր բլագարոդնի լեզուն,- այդպես էր ասում տիկին Օլինկան Մատվեյ Մատվեյիչի կինը, Անիկա տյոտյային, երբ նրանք 20 նստում էին ֆրապ խաղալու։

- Հայ Գրիշա, Միշա, Մաշո, չեմ իմանում էլ ինչ շաշո... Ափսոս չի մեր Մանգասարը, մեր Մանուչարը, մեր Սոնան․․․ Հերս որ հարսին կանչում էր Մանիշա՜կ, Մանիշա՜կ, տասը մանիշակ էր բացվում,- այդպես էին խոսում ամենամոլեռանդ կյորեսեցիք, որոնք ծաղրում էին Գորիսի օտարականների ոմանց շլյապան, անվանելով կլիբո և ծղաման, ոմանց կանանց՝ անվանելով շինովի տիկնիկ, ոմանց միրուքն էին ծաղրում, անվանելով կուտուռուզ և այլ այնպիսի խոսքերով, որ գրքի մեջ ընդունված չեն։ Կյորեսեցիք ծաղրում էին 30 քաղաքացիներին, հորինելով մականուններ՝ Պրիստավի Թազի, Թեփռած Եփրեմ, Ամբարի կատու Սողոմոն՝ ավագ եղբայրը Ավագիմովների, որոնք վաճառում էին ալյուր և բրինձ։

Եթե մի այդպիսի հին կյորեսեցու հարցնեիր, թե ինչ ազգից ես, նա կասեր տոհմի անունը՝ Ավետանց, Շալունց, Բակունց և ո՜վ գիտի ինչպիսի ազգանուններ, որովհետև նրանց