Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/415

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

լեզվով ազգ նշանակում էր տոհմ, գերդաստան, տուն, որի բոլոր անդամներն իրար հետ կապված են արյան կապով։ Իսկ եթե նրան բացատրեիր, որ ազգությունն ես հարցնում, այլ ոչ թե տոհմը, նա կպատասխաներ․

- Կյորեսեցի եմ... Զանգեզուրի մարդ եմ,- կարծես «Զանգեզուրի մարդ» այդ նույնպիսի ազգ է, ինչպիսին ռուսը, անգլիացին, թուրքը։

- Աթա ապեր, բա դու հա՞յ չես։

- Ա քեզ մատաղ, դե ես ի՜նչ իմանամ ինչ եմ, է՜․․․ Թողնում 10 են գլխիս մեջ հուշ մնա, որ իմանամ, թե ես ինչ եմ․․․ էսպես որ գնա չեմ իմանա, թե ես Աթան ե՞մ, թե՞ էն աղբանոցում հաչողը․․․

- Վերջը, Աթա ապեր, բա դու հայ չե՞ս...

- Դե հայ եմ մի տակով մի գլխով։ Որ ավազանում մկրտված եմ, ուրեմն հայ քրիստոնյա եմ, էլի՜։ Հո անհավատ նասրանի չեմ․․․ Հիմա որ հայ եմ, ի՞նչ եմ արել։ Գլուխս հո մեղրոտ չեմ արել։ Ոչ ու փուչ լինի խոջա Բաղիրի թոռը, երկու բեռ ցորեն տարա...- Բայց ընդհատենք Աթա ապոր զրույցը, որովհետև բնիկ կյորեսեցի լինելով, նա խոսում է ծոր տալով 20 և ծանր-ծանր, կարծես բառերը ձուլելով թափում է և դեռ երկար կպատմի, թե ինչպես խոջա Բաղիրի թոռը նրան խաբեց և երկու բեռ ցորենի դիմաց տվեց մի ոչինչ բան՝ մի քանի արշին չիթ, պառավի համար հալավացու, երկու գրվանքա շաքար, մի քիչ բռնոթի, այն էլ կեսը հող։ Ընդհատենք Աթա ապորը և հարցնենք, թե խոջա Բաղիրի թոռներն ի՞նչ ազգից են։

- Շան ազգից են խոջա Բաղիրի ճետերը․․․ Նրանք էն ազգիցն են, որ խիղճ ասածդ չունի։ Նրանք նասրանի են, նրանք մոլթանի են, նրանք մարդ պլոկող ազգից են...

- Աթա ապեր, նրանք էլ հայ են, տեղացիներ են, հայ 30 վաճառականներ են Գորիս քաղաքից, մինչև անգամ կարող է, որ խոջա Բաղիրը քո Օհան պապի խաչեղբայրը եղած լինի։

- Որ նրանք հայ լինեն, ես հայությունից դուրս կգամ,- Աթա ապերը սկսում է զայրանալ,- հայը ես եմ, Ղուրդանց Իսոն է, որ ցամաք հացին Աստված է կանչում,- չկա′։ Հայը վար կանի, ծառ կտնկի, շալակով փայտ կբերի, քերծ կքանդի,