Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հայը խեղճ ու կրակ ռահաթ է էս ձորերում բառաչող։ Խոջա Բաղիրի ժառանգներն ի՞նչ հայ են, կամ Ավագիմովներն ի՞նչ հայ են, ասենք նրանը պապի անունը հայ է։ Իսկ եթե ասում ես, որ խոջա Բաղիրն իմ Օհան պապի խաչեղբայրն եղած լինի, ուրիշն էլ ասի, չհավատաս։ Իմ Օհան պապի խաչեղբայրը եղել է Բակունց Վիշապը, որ մի նստելում յոթ հաց կուտեր... Ա՜յ, թե ով է եղել իմ Օհան պապի խաչեղբայրը... Իսկ խոջա Բաղիրը ուրիշ ազգից է, և կարող է, որ զիլանի եղած լինի։

Կյորեսն ուներ իր սուրբերը՝ Կանաչ եկեղեցի, սուրբ Մարտիրոս 10 («իմ երեսս նրա ոտի տակ» կասեր Անա զիզին, երբ սուրբի անունը տար), Եզան Սուրբ, Ճգնավոր և այլ այսպիսի ուխտատեղեր հին և հնավանդ, ինչպես այն ընկուզենիները, որ ով գիտե, քանի հարյուր տարի աղմկում էին Մատուռի ձորում։ Ոչինչ եկեղեցական չկար այդ ուխտավայրերում՝ ոչ գիր, ոչ խաչ։ Քարափոր այրեր էին բարձր քերծերի լանջին և կամ խուլ ձորում խոխոջող մի աղբյուր և մի քարակույտ։ Միայն Կանաչ եկեղեցին ուներ ժայռի մեջ փորած սանդուղքներ, որ իբր թե յոթը տարի փորել էր մի մենակյաց, թեև Սայու Մադին, Կյորեսի նշանավոր քերծ քանդողն ասում էր․

20 - Չորս փութ կորեկ տվեք, թե յոթ շաբաթում էդքան չքանդեմ, իմ հոր տղան չեմ։

Կյորեսն ուներ այդպիսի ուխտատեղեր, մրոտած պատերով, հողե սև ճրագներով, օջախի քարերով, որ երբեմն տաքանում էին մետաղների կրակից, և երբ ծուխը բարձրանար, մի ծերունի նայում էր, թե քամին որ կողմն է քշում ծուխը։ Այդ միամիտ ծերունին հավատում էր, թե ծուխը որ կողմը գնար, այն կողմի արտերն այդ տարին շատ բերք կտային․․․

Եվ պատահում էր, որ ծուխը գնում էր դեպի Ծլանգի տախտը, որտեղ խոջա Բաղիրի քսան օրավար արտերն էին։ Ծերունին 30 բարկանում էր․

- Ես պիտի իմ ոչխարը քեզ մատաղ անեմ, որ դու հացը խոջա Բաղիրի որդիներին տա՜ս։

Եվ ասում են, որ մի անգամ, երբ մատաղի ծուխը փարթամ քուլաներով գնացել է քաղաքի վրա և մինչև անգամ փռվել է քաղաքի շուկայի վրա, Զդին Հաբուդ անունով մի բնիկ