Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գիշերվա ժամը երկուսին, երբ մանկության հուշերն էլ մի կողմից էին կանչում որպես ծղրիդներ, իր քեռորդի Մեսրոպի արածը վերհիշելուց հետո, Հովնաթան Մարչին ոչինչ չէր մնում անելու, շորերը հագնելուց և բաց պատուհանի առաջ նստելուց բացի։

Բակում խաղաղություն կար և այդ խաղաղությունը կատարյալ կլիներ, եթե հարևան սենյակում քնած Արիստակես սրբազանի կոկորդից չելնեին այնպիսի ձայներ, որպիսին հանում է եզը, երբ մսագործի դանակը խրվում է վզի փափուկ 10 մսի մեջ։

Այդ ձայնը մի պահ ցրեց նրա մտքերը, սակայն մի պահ միայն։ Ինչպե՜ս էր ուզում քնել, ոչինչ չզգալ, երազ էլ չտեսնել՝ որ ուղեղը հանգստանար և ուղեղի հետ էլ ծանրացած կոպերը։

Մի այլ երկրում մարդիկ հիմա աշխատում են, օրը ցերեկ է։ Գուցե փղշտացիք ժողովի են, կարդում են իր ուղարկած նամակները, հանձնաժողովները գործի են անցել, փորում են առուներ, որոնցով աշխարհի մեջ ցրված բոլոր փղշտացիք կայք ու գույքով պիտի հոսեն և շունչ առնեն Նոր Եթովպիայում։

Ա՞յս երկրում... Եվ դարձյալ պաղություն, ուղեղի ցավ, 20 զինվորի պողպատյա սվինը։ Մեսրոպը կանչում է «ուռռա՜»։ Մարչը աչքերը փակեց։ Թվաց, թե սվինը հենց իր աչքին է ուղղած։

Մեկը շատ հեռվից աշխարհով մի կայծեր է ցանել, կայծերն ընկել են գեղերի վրա, խուրձերի մեջ, կայծերը ցոլք են տալիս վառոդի պահեստների առաջ, ռումբերի բուրգերի մոտ։ Մի տեղ արդեն հրդեհ կա, մի այլ երկիր պայթում է ինչպես վառոդի պահեստը, կայծն ընկնում է ներս։ Կայծերը վառվում են, և այս երկրում, ուրիշ փայլ են ստանում մարդիկ, ժամանակն այլ կերպարանք է տալիս ժողովրդին, այլ շահեր են, ալիքներն 30 ուրիշ ափեր են ծեծում։

Բաց պատուհանից Հովնաթան Մարչը տեսավ վանքը, գմբեթները։ Երեկոյան Արիստակես եպիսկոպոսի հետ գնացին թանգարան, տեսան ձեռագրերը և ուրիշ շատ հնություններ։

- Լևոն Վեցերորդ՝ թագավոր Կիլիկիո... Ահա նրա թուրը։

Էլ ի՞նչպես արագ չբաբախեր Մարչի սիրտը, արքայական