Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/429

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4

Գորիսը կենտրոնն էր Զանգեզուրի ընդարձակ գավառի, որտեղ ապրում էին այլացեղ և այլադավան բազմաթիվ ժոդովուրդներ։ Բայց այդ կենտրոնն ուներ իր կենտրոնը, այսպես ասած քաղաքի միջուկը և այդ Գորիսի շուկան էր։ Գորիսի շուկան..․

Ո՞ր ծայրից սկսել և ո՞ր ճանապարհով մտնել շուկա, որովհետև յոթ ճանապարհ էր մտնում շուկան՝ յոթ միանման և լայն փողոցներ, որոնցով մտնում և դուրս էին գնում ահագին քարավաններ, բեռներ, մալականի ֆուրգոններ, Խաչենի 10 սայլեր և մարդիկ՝ հազար, տասը հազար մարդ,- մանավանդ ամառը, երբ Սալյանից, Մուղանից, Լենքորանից հազար-հազար քոչվոր բարձրանում էր Զանգեզուրի ամառային արոտները,- և ամբողջ ամառը նրանք առնում և ծախում էին Գորիսի շուկայում։

Ո՞ր ճանապարհով մտնել շուկա և ո՞ր ծայրից սկսել.․. Մտնել լեռա՞ն ճանապարհով, որտեղ բերում էին պանրի և յուղի բեռներ, բուրդ, հազարավոր ձիեր, ոչխարներ,- և այդ ամենն այնպիսի աղմուկով, որ մինչև անգամ շներն իրար էին խառնվում, և հենց քաղաքային ինքնավարության առաջ բարձր 20 գոռոցով թեմիր-միսկյանլու մի չոբան ժխորի մեջ կանչում էր իր շանը՝ «Ալաբաշ հե՜յ, Ալաբաշ, Ալաբաշ․․.» , կանչում էր այնքան բարձր, որ քաղաքագլուխ Մաթևոս բեյը դուրս էր գալիս քաղաքային դումայի պատշգամբը, որպեսզի հանցավորին պատժի, բայց հանցավոր չէր գտնում, այլ գտնում էր անասունների հեղեղ, որ սարերից տրաքված մտնում էր քաղաք։

Արդյոք սկսե՞լ հարավից, որտեղից շուկա էին բերում ձմերուկի և սեխի սարեր, Բարկուշատի բրինձ, Օրդուբադի չիր, թոպ և ուրիշ ինչ մրգեր չէին բերում, ուղտերի մեջքին, զրընգ-հա-զրընգ՝ զանգերով, բոժոժներով և փնջերով զարդարված 30 ուղտերի մեջքին։ Բայց առաջին քարավաններն արդեն վայր են դրել բեռները, ողտերը նստել են և փակել են ճանապարհը։

Ուղտերը տռնգում են, և մի ուղտապան կեռգլուխ մահակով խփում է նստած ուղտին, կատաղած խփում է, և ուղտը կեռ ու