Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արծաթապատ թրին ի տես... Արծաթը շողշողում էր: Ձեռքը դողաց, երբ մեկնեց թրի կոթին։

- Մեսրո՛պ, Մեսի... Եթե տեսնեիր... Ի՞նչ է քո պողպատյա սվինը Լևոն Վեցերորդի հսկա թրի մոտ։

Ահա քեզ ազգային արժեք, դարերից մնացած մասունք, որ հնություն չէ, ընթերցո՛ղ, թանգարանի մի անկյունում ընկած իր, այլ կենդանի ույժ։ Թուրը խոսում է, թուրը պատմում է վերջին թագավորի քաջագործություններից, թուրը ոգևորում է։ Էլ ինչո՞ւ զարմանալ, որ Հովնաթան Մարչը կռացավ ու համբուրեց թրի արծաթյա կոթը10 ։

Եղե՞լ է հնում Գարեգին անունով հայոց սպարապետ։ Չի՛ եղել,- ասում են պատմաբանները։ Սակայն սխալ են նրանք, որովհետև այդ երեկո Արիստակես սրբազանը մի առանձին ակնածությամբ մոտեցավ գունավոր ծոպերով դրոշին, մեկնեց այն Հովնաթան Մարչին և հայտարարեց.

- Հայոց վերջին սպարապետ Գարեգնի դրոշը:

Եվ երբ ընդունեց Մարչը վերջին սպարապետի դրոշը և, այն է, պատրաստվում էր մտքերին սպարապետական ընթացք տալու, Արիստակես սրբազանն այնպես կանչեց ու կռացավ, որ եթե լսեիք, պիտի հիշեիք այն կենդանուն, որի վրա մանուկ 20 Հիսուսը, ձիթենու ճյուղը ձեռքին, մտավ Երուսաղեմ՝ գիտական դիսպուտի։

Այն ժամանակ, երբ սրբազանը պատմում էր սպարապետի մասին, կարիճը բարձրանում է և խայթում սրբազանին։ Մարչն իր չորս կողմը նայեց, բնազդմամբ ոտքերի տեղը փոխեց։ Չլինի՞ թե...

Ծղրիդները կանչում էին։ Լուսաբացը հեռու չէր։

Քիչ հետո Մարչը բակում քայլում էր։ Լուսադեմի հովը շոյում էր նրա կուրծքը, ասես՝ բարակ ցնցուղից ջուր Էին մաղում մարմնի վրա և ջրի հետ էլ անուշ նիրհ։ Բակում խաղաղություն 30 կար։ Մարչը լսում էր իր ոտնաձայնը և հետ ու առաջ քայլում, մտքերն էլ քայլերի հետ մեկ-մեկ հետ էին դառնում, մինչև Բուենոս Այրես, մեկ առաջ՝ դեպի Նոր Եթովպիա։

Այդ անունը նրա համար նյարդային մարմաջ էր։ Այն տափարակը, որ փռվել էր ուշաթափ ընկած մարդու պես, նրան էր