Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/431

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

առաջվա մարդն էր, ոսկորը հաստ և զորեղ։ Մարդ էր Ղաթրինի Աղալոն, մարդ էր Ցուլ Օհանը, որի ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին։ Եվ նա պատմում էր Ցուլաքարի և Ցուլ Օհանի մասին, որ և մենք կպատմենք, լսած լինելով ջրաղացպանից,-որովհետև՝ այդ վերջին ջրաղացից մինչև քաղաք ուրիշ նշանավոր բան չկա և երկրորդ՝ մի անգամ լսած լինելով այդ պատմությունը, չի կարելի չվերհիշել,- երբ դեպք է լինում անցնել Կյորեսի վերջին ջրաղացի կողքով։

Վաղ ժամանակ Շենում՝ հին Կյորեսում ապրել է մի մարդ, անունն Օհան։ Այն ժամանակ Շենն այժմվա ձորերում չէր, այլ 10 ավելի հյուսիս, այնտեղ, ուր ձորի մեջ երևում է մի կոտրած վանք, որի ճակատագրին դեռևս կարդացվում է. «Թիլ ՌԺԴ ․․․Ես Մելիք Էգան կառու[ցի]...»։ Այդ ձորի գյուղում ապրել է Օհանը, որ կոչվել է Ցուլ, նախ որ նրա ձայնից Դրնգանի ձորում գազանները թաքնվում էին և ապա նույնիսկ երեցկինը նրանից հանգիստ չուներ։ Եվ մի պատարագի երեցին հայտնում են, որ Ցուլ Օհանը քշել է վերի թաղի կողմը։ Քահանան շուրջառն ուսին, ինչպես պատարագում էր, թռչում է դեպի տուն և ձեռքն առնելով բահի կոթը՝ վազում է։ Նրա ետևից 20 վազում են վերի թաղի մարդիկ, որոնց կանանց նույնպես չարչարել էր Ցուլ Օհանը։ Քահանայի տնից նրանց դեմ է դուրս գալիս Ցուլ Օհանը, գրկի մեջ երեցկինը, որի կիսամերկ մեջքը դեպի քահանան էր։ Այդ տեսնելով, երեցը բացականչում է. «Ցուլ Օհանի բահի կոթն իմից զորեղ է, ժողովուրդ, և քանի այդպես լինի, աշխարհում շատ մարդու կին իմ կնոջ նման կնստի′ ..․»։ Երեցը շուրջառը գետնին է գցում, հեռանում է գյուղից։ Այլևս նրան չեն տեսնում։ Իսկ Ցուլ Օհանն ապրում է շատ տարիներ, և այդ տարիներում, երբ դղրդար նրա ձայնը, կանայք անհանգստանում էին՝ նույնիսկ իրենց ամուսինների գրկում։

30 Նրան միայն ծերությունը հաղթեց։ Բայց նույնիսկ օր ծերության, երբ աչքերը պարզ չէին տեսնում և քայլելու ուժ չուներ, Ցուլ Օհանը չէր մոռանում կանանց։ Իրենց տան առաջ նա ցցել էր մի քար, աղբյուրի ճիշտ դեմը։ Երբ կանայք աղբյուրն էին գալիս կամ աղբյուրի ջրում լվանում էին ցորեն, բուրդ, Ցուլ Օհանը պառավ գայլի նման քարանձավից դուրս էր գալիս