Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/439

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Անխիղճ, էսքան ապրանք որ ծախել ես, ինչո՞ւ մի վարդ թաշկինակ չես նվիրել,- գործակատարին հանդիմանում է խոջան։ Հաճախորդները հետ են քաշվում։ Խոջա Մակիչը գործակատարի ձեռքից խլում է թաշկինակների փունջը։

- էս էլ իմ խալաթը... Ուրախ ժամի լինի,-և նա, որ հարսանիքի համար ամեն ինչ գնել էր, ընդունում է նվերը, խոջա Մակիչին և նրա ձեռ-ոտի մարդկանց հրավիրում է հարսանիքի,- պառավ մոր համար գնում է սև շալը, նաև ուրիշ ապրանք, խոջա Մակիչի նիսիայի դավթարում 10 իր անվան դիմաց թողնելով մի թեթև պարտք։

- Հազար անգամ ասել եմ, մի թողնեք մուշտարին դատարկ ձեռքով խանութից գնա,- խոջա Մակիչն ինքն է անցնում զաստոյկայի ետևը, իսկ մուշտարին, որ արդեն մոտեցել էր դռանը, ետ է վերադառնում։

- Առքի գնից էլ պակաս տուր, միայն դատարկ ձեռքով մի թողնի գնա․․․ Մեզ համար է ամոթ։ Գինը քանի՞ ես առել...

- Գյազը վեց շայի,- վախեցած պատասխանում է գործակատարը։

- Բա սրա գինը վեց շայի է՞, որ ասել ես,- խոջա Մակիչը 20 զայրանում է, որ գործակատարը գյազն ութ շայանոց մահուդվարի ռեբենակը առաջարկել է վեց շայի։

- Սխալմունք է, կպատահի, Մակիչ ապեր,-այն կողմից միջնորդում է ավագ գործակատարը։

Իսկ նա, որ այդ գնից դժգոհ գնում էր ուրիշ խանութ, արդեն տնտղում է կտորը։

- Սա խալիս մահուդվարի է, քո իմացած թանձիֆը չի։ Դե որ բերանից դուրս է թռել վեց շայի, թող վեց շայի լինի։ Էդ էլ քո բախտը։ Ես կհամարեմ, թե ջեբիցս փող եմ կորցրել քանի՞ գյազ կտրեմ։

30 - Կտրի ինը գյազ...

Խոջա Մակիչը գյազը շուլալում է կտորի մեջ, ծալ-ծալ թափվում է կարմիր հալավացուն։ Ապա խոջան վերադառնում է մաղազայի խորքը, որտեղ մարմանդ ցոլք է տալիս կապույտ ճրագը։

Իսկ ի՞նչ է կատարվում արհեստավորների խանութների առաջ և խանութների մեջ... Կարծես լեռներից մի ամբողջ