Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սպասում։ Ջուր է ցանելու ուշաթափի վրա, և հարություն է առնելու սպիտակաշեն Նոր Եթովպիան, մի աշխարհ, ուր չի լինելու ոչինչ խորթ ու անհարազատ, ոչինչ օտար։

Այս և սրա նման մտքերով տարված, Հովնաթան Մարչը որպես լուսնոտ կամ ուրվական, կես գիշերին քայլում էր վանքի պատերի տակ և չնկատեց, թե ինչպես մոտեցավ վանքի մուտքին։

Օ՜, սոսկում... Մարմարի վրա մի սև գունդ կուչ էր եկել։ Մեռա՞ծ էր, թե՞ քնած։ Սպանությո՜ւն և այն էլ տաճարի 10 մուտքի մոտ։ Մարչը մի քանի քայլ հետ արեց, ուզեց տուն դառնալ։ Սառը քրտինքը կաթիլներ շարեց նրա ճակատին։ Մեկ էլ սիրտ արեց, մոտեցավ, ձեռքը կամացուկ մոտեցրեց սև կիտուկին։ Տեսավ կուչ եկած ոտքերը, լսեց շնչառությունը։ Հանկարծ սև կիտուկը ձգվեց, մի գլուխ տնկվեց ու գլուխը խոսեց․

- Ես եմ, հայրենակից...

Մարչը ճանաչեց իր զինակից Անթանոսյանին։

․․․Հյուրանոց վերադառնալուց առաջ, մյուս առավոտ, Հովնաթան Մարչը Հաջի Խարաբ գյուղն ուղարկեց Անթանոսյանին 20 և պատվիրեց պատրաստ լինել ամեն վայրկյան, գրությունն ստանալուց անմիջապես ներկայանալու՝ Նոր Եթովպիո աշխատանքներն սկսելու համար։ Բաժանվելիս Հովնաթան Մարչը նրան ինչ-որ խոստումներ արավ, կրկնեց այն, ինչ ասել էր Հաջի Խարաբ գյուղի տան ստվերում։

Բարեկամներից բաժանվելուց հետո Հովնաթան Մարչը սիրով ընդունեց հյուրընկալ սրբազանի առաջարկը՝ տեսնելու ավերակների մի ուրիշ վայր, ուր թաղված է եղել իրեն՝ Լուսավորչի գանգը, ուր Տրդատ թագավորը դատ ու դատաստան է արել հին կրակատները, վերջապես ուրարտական Ռուզաս 30 թագավորի քարե գրությունը։

Երբ կառքը կանգ առավ այն մուտքի առաջ, որով քուրմերն էին ներս ու դուրս արել և հերթապահ կանգնել կրակն անշեջ պահելու,- պատերի վրա տաքացող մի քանի խլեզներ բավական դանդաղաշարժ ու ծանրաբարո սողացին ու պահվեցին պատի ճեղքում, հայտարարելով եկվորներին, որ իրենք հող