Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/446

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և այլևս երբեք չի պտտվի։ Շներն այդ լավ գիտեն և դրա համար հեռու են շրջում և կամ չեն շրջում, այլ սովից լիզում են իրենց ոտքը կամ կլափելով բերանը՝ ճանճ են որսում, այն ուռած ճանճերը, որ մինչև անգամ դավթարխանայից առավոտները հավաքվում են մսի խանութների վրա... Միայն երկու շուն հեռվից հեռու, ինչպես հուղարկավոր, հետևում են խարչևնի Թևատորոսին, որ տանում է եզան մորթած գլուխը։

Արևը հետզհետե բարձրանում է, և արդեն երևում են առաջին միս առնողները։- Պետրուս ամի, մի լավ 10 կոլոլակացու կտրի,- ասում է բախկալ Այազը։ Ահա եկավ Փոշտի Անտոնը, որից հետո մեկ-մեկ երևում են մանր աստիճանավորները։ Շուկայում խանութներն իրար ետևից բացվում են։ Առավոտի ջինջ օդում լսվում են մետաղի սուր և անդուրեկան ձայներ։ Այստեղ մի դուռ ծալեցին և կպցրին պատին, այնտեղ աղմուկով հետ քաշեցին երկաթե կապը (և բոլորը գիտեն, որ խանութն աղմուկով բացողը մելոչնի Բախշին է), մի այլ տեղ զնգաց ցուցանակի թիթեղը, վերջապես ահա Պասաժի խանութների դռներն էլ բացվեցին, բայց ոչ կողքի, այլ դեպի վեր, որովհետև նրանք հնարով են շինած և հնարով էլ 20 զնգում են։

Արդեն միս, հաց և կանաչի է առել ռուս քահանայի աղախինը՝ քոծ Մառուսյան, որի և ռուս քահանայի մասին անառակ լուրեր էր տարածում տիրացու Պարսեղը՝ Տեր զի բազումի հավատարիմ օգնականը, մոլեռանդ հավատացյալ և խիստ ռուսատյաց։ Արդեն միս, հաց և կանաչի են առել Մառուսյան, ստրաժնիկ Վասիլի կինը, Պաչիստի Ավանեսը, կոնսիստորիայի ղալամդանը, Վաղարշակ բեյի ծառան, ֆայտոնչի Իբիշը, Չաքմաչի Վեսկանը կես ոչխար է տարել, որովհետև երեկոյան նշանդրեք կա։ Ահա հայոց ուսումնարանի 30 վարժապետ պարուն Արշակը ևս երկու գրվանքա միս առավ և ոսկորից բռնած տուն է տանում՝ ետևից մի պառավ շուն, որը ճանաչում է մսավաճառ Պետրուսի բոլոր հաճախորդներին, որոնց մեջ ամենաբարին պարուն Արշակն է։

Հայոց ուսումնարանի վարժապետ Արշակն էլ միս առավ, և հանկարծ մսավաճառի խանութի առաջ ծանր-ծանր քայլերով երևաց ինքը՝ Ներսես բեյը, ոչ այն Ներսես բեյը, որ կոչվում