Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

-Ի՞նչ առևտրական է աչդ Պետրոսը որ․․․ խեղճ աղքատի մեկն է, սիրելի Նիկիֆոր Վասիլիչ, և դուք ինքներդ եք իմանում...

Ահա երևաց ինքը՝ քաղաքի հայրը, քաղաքագլուխ Մաթևոս բեյը, նրա ետևից կիսահամր-կիսախուլ Կիրին, որ քաղաքային այգու պահակն է, քաղաքային ինքնավարության (դումա) ծառան և միաժամանակ տիկին Օլինկայի սպասավորը՝ ծանրություններ տեղափոխելու, գորգերը լվալու, Շոր աղբյուրից կժերով ջուր բերելու շաբաթ օրերը, երբ տիկին Օլինկան 10 իբրև երեք լվացարարուհու կարգադրիչ, սկսում էր լվացքը... Այն ի՞նչ էր կատարվում քեզ հետ, իմ հայրենի քաղաք։ Այդ օրերին չէր կարելի անցնել ոչ միայն նրանց տան առաջով, այլ նույնիսկ հարևան փողոցով չէր կարելի անցնել... Անհամար բարձերից միլիոն բմբուլ թռչում էր քաղաքի և տների վրա, ինչպես ուռենու սերմերը մայիսին։ Բմբուլը թռչելով հասնում էր մինչև դատարանի շենքը և նստում էր խեղճ գրագրի ունքերի վրա։ Եվ ամբողջ քաղաքը գիտեր, որ նրանց տանը լվացք կա։ Իսկ երբ բմբուլի ամպերն անցնում էին, բակը, ցանկապատը, նույնիսկ փողոցի պատերը սպիտակում էին փռած 20 վացքից։

Մինչդեռ մենք զբաղվեցինք տիկին Օլինկայի լվացքով, արդեն շուկա մտավ քաղաքագլուխը և նրա անբաժան թիկնապահ Կիրին։ Մաթևոս բեյը, մոտենալով մսավաճառների խանութին, միայն վերահասու է նրանց մաքրության։ Նա գերադասում է մրգավաճառների խանութները, որոնց տերերը, նրա անձնական թույլտվությամբ, գրավել են նաև հրապարակի և մայթի մասը՝ ձմերուկի և սեխի դեզերով և խաղողի կողովներով։ Խանութի ճակատից մինչև հրապարակը, որտեղ ձմերուկներն են,- փռված է հաստ կտավ, մրգերն արևից պաշտպանելու 30 համար։ Այդ անուշահոտ բուրգերի և մրգավաճառի խանութների միջև ընկնում է մի նեղ անցք, այնքան նեղ, որ երկու մարդ կողք-կողքի դժվար են անցնում։ Բայց հենց այդ նեղ անցքն էլ քաղաքագլխի սիրած վայրն է ամբողջ քաղաքում։

Մաթևոս բեյը, նրա հետևից Կիրին շտապում էին ոչ թե մսավաճառների մոտ, այլ անմահության այդ դրախտը։ Առանց զմայլանքի չի կարելի նկարագրել այն տեսարանը, երբ