Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/449

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բիժո Ակյալը, նշանավոր մրգավաճառը, Մաթևոս բեյի քթին էր մոտեցնում դեղին կանաչ սեխը, որի վրա դեռ մնում էր ցողի մի քանի կաթիլ։ Եվ Մաթևոս բեյը, որ ալեհեր էր, երեխայի նման հիանում էր, Բիժո Ակյալի ձեռքից սեխն առնում և հոտոտում էր։ Ապա այդ սեխը խանութպանն առանձնացնում ու բերում էր ձմերուկ, ի՜նչ ձմերուկ... Իսկ Մաթևոս բեյն արդեն մտել է հարևան խանութը, որովհետև նրա աչքին են ընկել մուգ մանիշակագույն սալորները։ Եվ նա մանրամասն հարցնում է, թե ո՞ւմ այգուցն է, արդյոք սառը մառանում կդիմանա՞ մինչև նոյեմբերի 4–ը (տիկին Օլինկայի ծննդյան 10 օրը), կարելի՞ է մուրաբա եփել այդ սալորից, այդ ֆենոմենալ շլորից, ինչպես ասում էր Մաթևոս բեյը։

Օրվա այն ժամն էր, որին ժողովուրդն կոչում էր դատավորի թեյի վախտ, այսինքն ժամը 11-ը անց էր և դատավորները դեռ նոր էին գնում դատարան, որի առաջ խռնված սպասում էր հազար մարդ։ Դատավորի թեյի վախտն էր, բայց Մաթևոս բեյը դեռ չէր հասել մրգավաճառի վերջին խանութին։ Հակառակի նման այդ խանութները շատ էին, բոլորը մի շարքի էին և կարծես դիտմամբ հավաքվել էին, հենց դումայի շենքի տակ, քաղաքագլխի ճանապարհի20 վրա։ Քաղաքում՝ դումայի մի քանի անդամներ, որոնք պրոգրեսիստ էին, բամբասում էին Մաթևոս բեյի այդ պակաս կողմը և պատրաստվում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ։ Բայց այդ միայն բամբասանք էր, իսկ Գորիսում ո՞ւմ չէին բամբասում, մինչև անգամ նավթավաճառ Գեորգուն էին բամբասում, թե իբրև նավթի պահեստը նա կառուցել է ջրաղացների առվի մոտ, որպեսզի... Զարմանալի քաղաք էր Գորիսը։

7

Առավոտից լսվող առանձին ձայները՝ մի անհանգիստ շան 30 հաչոց, քաղաք մտնող նախիրի բառաչ, քարավանների ղողանջը, Ներսես բեյի հազը, խանութների բացվող դռների աղմուկը, վերջապես այն ձայները, որ հետզհետե բարձրանում են դարբնոցներից և թիթեղագործների արհեստանոցներից,– այդ ամենը, դեռևս անախորժ աղմուկ են, նման այն աղմուկին,