Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/45

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ուտող խլեզներ չեն, այլ ունեցել են հեթանոս կրակատան մոխիրը լիզող պապեր:

Ներս մտնելուց հետո, երբ սրբազանը աչքը տնկեց պահակի բոստանի սեխերին, որոնք կախ էին ընկել կրաշաղախի կտորների վրա, Հովնաթան Մարչը կանգնեց, աչքերը փոքրացրեց։ Տեսարանն այնքան բարդ էր և տպավորիչ, որ անհրաժեշտ էր մի ակնթարթ աչքերը փոքրացնել, քիչ բան տեսնելու համար։

Մի ժամ հետո Արիստակես սրբազանը խոհեմություն համարեց նստել ստվերում՝ սրտի տկարությունը պատճառ բռնելով, և զրուցել պահապանի փոքրիկ տղայի հետ, որ հենց 10 մուտքի կողքին ցեխից տնակ էր շինում՝ իր ոճով, իր ճաշակով։

Իսկ Մարչը մերթ այս քարին էր մոտենում, զննում, մի քանի քայլ հետ կանգնում, բացականչում բառեր, որով իր հիացմունքն էր հայտնում, ոգևորությունն ու զարմանքը։

Մի ժամ էլ սպասելուց հետո, երբ կառապանն անհամբերությունից սկսեց բարձրաձայն տրտնջալ, Արիստակես սրբազանը անհրաժեշտ համարեց տեղից վեր կենալ և ավերակների մեջ փնտրել Հովնաթան Մարչին։

Մարչը կանգնել էր սեպագրերով պատած քարի մոտ, աչքերը տնկել էր քարի գրերին։ Ինչքա՜ն անքննելի և խոր խորհուրդներ 20 ունի պատմությունը իր խորքերում պահած։ Քսանյոթ դար առաջ ուրարտական Ռուզաս թագավորը կապույտ քարի վրա փորագրել է տվել իր կամքը և ասել գալիք սերունդներին հետևյալը․

— Ես եկա, Կոյիտի երկրին տիրեցի, քաղաք շինեցի, այգի տնկեցի, ջրանցքներ անցկացրի և իմ աստվածներին զոհ մատուցի:

Իրավունք չունե՞ր քսանյոթ դար հետո փղշտացի Հովնաթան Մարչը նույնն ասելու, երբ Նոյ Եթովպիան կառուցվեր...

Մի՞թե երկիր չէ Նոր Եթովպիան30 ։

Եվ Արիստակես սրբազանն իզուր խանգարեց նրան։ Հայտնի չէ՞ր, որ սեպագիր քարի մոտ Հովնաթան Մարչը, մի մեռած լեզվով, խոսում է ուրարտական Ռուզաս թագավորի ոգու հետ, հարցումներ է անում ։

Հեթանոս խլեզներն ավելի խոհեմ եղան, քան քրիստոնյա եպիսկոպոսը։