Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/450

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որ արձակում է նվագախումբը վարագույրից առաջ։ Բայց ահա դիրիժորը բարձրացնում է ձողիկը, և նվագախումբը ներդաշնակ հնչեցնում է բարդ սիմֆոնիան։

Այդպես էլ ժամը 11-ից անց, երբ քաղաքագլուխն ստորագրում էր առաջին թուղթը, քաղաքի անկարգ ձայներն իրար հարմարելով սկսում էին ներդաշնակ հնչել, գոյացնելով մի քաղցրալուր նվագ։ Պատահում էր, որ մի ձայն դուրս էր թռչում այդ աղմուկից, ինչպես կեղծ հնչյուն նվագախմբում։ Պատահում էր, որ մի հովիվ սարերից իջնող մարդկանց և անասունների 10 հեղեղի մեջ կորցնում էր իր շանը և հենց փողոցում կանչում էր. «Ալաբաշ, հե՜յ, Ալաբաշ...»։ Այդ ձայնին իսկույն պատշգամբ էր դուրս գալիս քաղաքագլուխը, որպեսզի խլացնի այդ աններդաշնակ ձայնը և մինչև անգամ զայրանում էր, ինչպես զգայուն դիրիժորը Բայց նույն մարդկային ժխորն ինչպես հեղեղ խլացնում էր այդ անպատեհ և անհարիր կանչը։ Եվ նույնիսկ եթե այդ Ժամանակ բոլորովին մոտիկ մի աքլոր շոգից կատաղած կանչեր, եթե երկու չարաճճի գիմնազիստներ, անցնելով դալլաք Բոզու վարսավիրանոցի կողքով, կանչեին՝ «դալլաք Բոզի, գլուխդ խոզի» և ինքը՝ հին շուկայի 20 պատվելի վարսավիրն ընկներ նրանց հետևից և բարձրաձայն ասեր. «Այ, ես ձեր խրատողի...»,- միևնույն է, ոչինչ այլևս չէր խանգարի այն ռիթմը, որով ընթանում էր քաղաքի աղմուկը։

Նա շուկա էր մտել յոթ ճանապարհով, նա հոսում էր դավթարխանայի, քաղաքային ինքնավարության, դատարանի, ոստիկանական վարչության, հարկային տեսչի, պետական գանձարանի և սուբահանոցի՝ նախնական կալանատան յոթ դարպասներից, որոնք բացվում էին շուկայի վրա։ Ինչպես բարակ առու, այդ աղմուկը գալիս էր ճոթի մաղազաների խորունկ 30 խորքերից, որտեղ լեռնցիների խրոխտ ձայները խլանում էին․․․ Եվ ինչքան արևը բարձրանար, այնքան զորեղանում էր նվագը և արևի թեքվելու հետ, երբ դեպի լեռներն էին վերադառնում գյուղացիները և քոչվորները,- այդ սիմֆոնիան մոտենում էր իր վախճանին։

Այդ պահին քաղաքի ամենահետաքրքիր անկյունները ոչ մանուֆակտուրայի խանութներն էին, ոչ պետական հիմնարկները