Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/451

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

և ոչ էլ նույնիսկ Պասաժը։ Դատարանում դատավորներն առանձնացել էին խորհրդակցության, և մի ամրողջ ժամ նրանք չէին կարողանում քրեական դատավարության Կոճղ օրինացի մեջ դտնել այն հոդվածը, որով կարելի է հարևանի գոմշի պոչը թրով կտրող հանցագործին պատմել, և արդեն երդվյալ հավատարմատար Ֆեոկտիստ Եվանիչն առաջարկում էր գործն ուղարկել նոր քննության, որովհետև շատ մութ էին հանցագործության հանգամանքները... Գավառային ինքնավարության մեջ այն ժամն էր, երբ Համզա բեյ Մահմուդբեկովը թավ ձայնով «անառակ» անեկդոտներ էր պատմում, իսկ Նազար 10 բեյը աղվեսահաչ էր տալիս... Այդպիսի ժամ էր քաղաքային ինքնավարության մեջ և հայոց վիճակային կոնսիստորիայում, այդպիսի խաղաղ ժամ էր, որովհետև Տեր զի բազումը վաղուց էր կնքել ծննդյան երկու վկայականները։

Նույնիսկ փողոցները խաղաղ էին։ Ծառի շվաքում կարելի էր հանդիպել մի քանի գյուղացիների, որոնք կամ սեխ էին ուտում, կամ փռել էին գնած ապրանքը և նորից նոր հաշվում էին՝ անընդհատ կրկնելով. «Հո չխաբե՞ց մեզ էն շան որդին...»։ Բայց հետաքրքիր չեն սեխ ուտող գյուղացիները և կամ նրանք, որոնք իրար երեսի նայելով դժվարանում են գտնել, թե գյազը 27 20 կոպեկով մահուդավարին ինչքա՞ն կանի, եթե իրենք գնել են 5 գյազ և մի չարեք։

Քաղաքում այդ պահին ամենահետաքրքիր տեսարանը խոհանոցներումն էր և ոչ թե սենյակներում, որտեղ նույնիսկ Հերսելյան՝ «Թևը կոտրած հրեշտակը» շրջում էր տնային զգեստով և չուներ այն հմայքը, որ ուներ, երբ հագնում էր խշխշան շորերը և պահում էր երկնագույն մետաքս հովանոցը։ Ամենահետաքրքիրը խոհանոցներում էր...

Ներս մտնենք Հաստ Ներսես բեյի տան դարպասով։ Արդեն դարպասի մոտ զգացվում է այն բույրը, որով անսխալ 30 կարելի է որոշել, թե ինչ վիճակումն է դոլման։ Արդյոք ա՞յն, երբ փակ կոկոնի նման հազիվ է երևում մի կտոր վարդագույն միս, երբ հետզհետե փքվելով իր մեջ է կլանում շոգին և չոր մրգերի հյութը, և խաղողի տերևների արանքներում բրինձի հատիկները խաղում են... Կաթսան փրփրում է, շոգին երբեմն բարձրացնում է կափարիչը պուֆ անելով, և