Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/463

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կգտնենք հետևյալը. «Հայաստանցի Ավետիսի դստեր կնունքին հինգ ռուբլի դրամով» և կամ «Հայաստանցի Ավետիսի դստեր ամուսնության տասը ռուբլի»։ Անարդարացի կլիներ կասկածել այդ գրանցումների ճշտության,- նախ որ բոլորի դիմաց կա Ավետիսի ահռելի բութի դրոշմը և ապա դեռ մինչև այժմ էլ ոմանք գորիսեցիներից հիշում են, թե երբ Հայաստանցի Ավետիսին աղջիկ էր ծնվում, հարևաններն ասում էին.

- Ավետիսն էլ մի հինգանոց աշխատեց...

Եվ վերջապես Կյորեսից մինչև Նորու, այնտեղից Ձորեկ 10 և Ցաքուտ այժմ ինչքան գեշ, սև և պեպենոտ աղջիկ ու կին կա, ամենքը սերվել են Հայաստանցի Ավետիսից։

Կարելի է նաև այլ վկայություն բերել. այդ գյուղերում, ինչպես և Կյորեսում, կա Հայըստունցու հարսանիք արտահայտությունը, որ նշանակում է անաղմուկ հարսանիք՝ առանց կերոնների, առանց մակարների, այսինքն հրավիրված հարսանքավորների, որոնք ունեին իրենց նշանը՝ վառած մոմը և ունեին մակարապետը, որի նպատակն էր խմել և խմեցնել մակարներին, ջարդել և փշրել գավաթները, երբ հարկ լիներ, պարել տալ ամենաամոթխած աղջիկներին, հարսանիքը 20 ձգձգել, եթե հարսանքատանը գինին սպառելու վրա էր, իսկ աղջկա հայրը ժլատ էր, կռվեցնել երկու տոհմի և հաշտեցնել հին թշնամիներին,- մի խոսքով մակարները հրոսախումբ էին, որ տիրում էին հարսանքատանը և տնեցիներին այնքան, մինչև գինու զորությունից պարտվեին։ Եվ երբ պատահում էր, որ գինին քիչ էր, մակարապետը կանչում էր.

- Մենք հո հայըստունցու հարսանիք չենք անում...

Եվ գինին գալիս էր, ով գիտե, որտեղից և ինչպես, աղջկա հոր բարեկամներն էին օգնում, թե՞ հենց ինքը՝ մակարապետը ուղարկում էր մի նշան, որով Շոր աղբյուրից էլ կարելի էր 30 գինի հանել,- բայց գինին գալիս էր, և հարսանիքը շարունկում էր բորբոքվել։

Այդպես էր այն տունը ներքնահարկում, որի տերը թեև Գորիսի բնակիչ չէր հաշվվում և ոչ էլ կյորեսեցի էր, այլ միայն Հայաստանցի,- սակայն 1897 թվից ապրում էր միևնույն զերզամբայում։ Ու թեպետ Ավետիսը մի էշով քսան տան քար