Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/467

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետև մի ժամանակ նա եղել էր պրիստավի գրագիրը։ Բայց այժմ մնացել էր միայն անունը, և ոչ ոք նրան բանի տեղ չէր դնում ոչ իրենք բեյերը, ոչ կինը և ոչ հարևանները։ Մի ռոլբլուց ավելի նրան կաշառք չէին տալիս, ավելի հաճախ տալիս էին մի արծաթ աբասի և երբեմն ոչինչ չէին տալիս, այլ միայն ասում էին.

- Ներսես բեյ, էս անգամ կներես... Հին ճանապարհի տները մի հարկանի էին' առանց բացառության։ Թեև այնտեղ էլ տնատեղերը գնել էին հավասար 10 մեծության' յուրաքանչյուրը չորս հարյուր քառակուսի սաժեն, բայց որովհետև եղբայրներն իրար մեջ բաժանել էին միասին գնած տնատեղը, ուստի տների թիվն ավելի էր։ Եվ երբ ծայր էր առնում երեխաների մահլակռիվը' կռիվը տարբեր փողոցների երեխաների միջև, ձմեռը' ձյունագնդերով, աշնան դեմ արևածաղկի գլուխներով, եգիպտացորենի կոթերով, նետաղեղով, երբեմն քարերով և նույնիսկ շներով երբ յուրաքանչյուրն իր շան շղթան թևին փաթաթած գնում էր կռվի,-Հին ճանապարհի տղաները միշտ հաղթում էին և պատահում էր, որ հաղթողները հակառակորդին քշում 20 էին մինչև շուկա և մանկական մի նետ դիպչում էր գարդաբուլգի Մուխանին, կամ դդումի կլեպը թռչում էր քաղաքային դումայի պատշգամբը։

Նրանք կռվում էին «ռուսներիս» դեմ, այսինքն բեյերի և վաճառականների տղաների դեմ, որոնք սովորում էին թագավորական դպրոցներում՝ Գորիսում և այլ քաղաքներում, իսկ Հին ճանապարհի տղաները՝ Կյորեսի հայոց nւսումնարանում։ Վերջիններս չունեին ոչ համազգեստ և ոչ էլ դպրոցին նշանի՝ գլխարկի և գոտու վրա։ Հայոնց դպրոցի երեխաները տրեխներով էին, տարվա մեծ մասը գլխաբաց։ Դպրոցից 30 հետո նրանք աշխատում էին տանը և բանջարանոցներում, օգնում էին ծնողներին՝ արհեստանոցներում, և պատահում էր, որ դպրոցից վերադառնալով, ներկարար Նեսու տղան հագնում էր հոր մեծ կոշիկները և ներկի դույլերը ձեռքին հոր հետ գնում էր աշխատանքի։

Եվ դեպք էր լինում, որ տուն գալուց Մանուչար բեյի փողոցում «ռուսները» կտրում էին Նեսու տղայի առաջը...