Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Այն կողմից մեկը լուր էր բերում, և ահա Հին ճանապարհից թռչում էին նրա ընկերները շներով, քարերով, նետ-աղեղով, մահակներով, և նույնիսկ մեծերը դժվար էին դադարեցնում նրանց քարե կարկուտը։

Ամառը կռվի վայրը գետն էր, հին ճանապարհի տակով անցնող գետը։ «Ռուսները», այսինքն գիմնազիստները, որոնք ամառային արձակուրդին տուն էին եկել,- խմբերով գալիս էին լողանալու, որքան էլ շատ լինեին նրանք և նույնիսկ իրենց հետ բերեին մեծահասակ մեկին, այնուամենայնիվ 10 այդ էլ նրանց չէր փրկում կռվից, երբ նրանք մտնում էին Հին ճանապարհի տղաների կառուցած լողարանները:

-Մեր ջրերից դուրս եկե՜ք,- գետի մյուս ափից բղավում էր այդ տղաներից մեկը, երբ վաճառականների և բեյերի տղաներն արդեն հանվում էին, ավազի վրա շարելով իրենց փայլուն գոտիները, սպիտակ գլխարկները, որոնց պղնձե նշաններն արևից փայլփլում էին:

-Կորի, ռա՜դ իլ,- բղավում էր մի գնդլիկ գիմնազիստ՝ ձյունաթույր մարմնով, ինչպես ձյունաթույր էր նրա սպիտակեղենը, որ տաժանելի աշխատանքով լվացել էր լվացարարուհի20 Մինան։

-Ասում եմ դուրս եկեք մեր գյոլից,- զայրացած բղավում էր Հին ճանապարհի տղան, որ առավոտ կանուխ տնից փախել էր, որովհետև գետափի ազատ պարտեզները նրան կանչել էին կեռաս ուտելու, փրցնելու մի քանի պատիճ բակլա, մի բանջարանոցից գողանալու կարտոֆիլ և գետափին' քարակույտերի հետևը խորովելու բակլան և կարտոֆիլը, որ նրա և’ ճաշն էր, և’ ընթրիքը։

- Չե՞ք գնում,- և զայրույթից նրա դեմքը կարմրում էր, ինչպես եթե տղան երեսին քսեր գողացած բալը։ Ապա առաջին 30 քարն այն կողմից վզզալով ընկնում էր գետի մեջ, լողացողներից մեկ- երկուսը, որոնք սրտով էին, դուրս էին թռչում և նրան քշում էին դեպի պարտեզների խորքը։ Եվ հաղթանակով վերադառնում էին...

Բայց նրանք դեռ նոր էին մտել ջուրը, երբ պարտեզներից Հին ճանապարհի տղաների խումբը, որ մինչ այդ, ո’վ գիտի,