Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/474

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գութանը քաշում էին քար հողերում,- և շղթան չէր կտրվում։ Այդ շուկայում էին դալլաք Բոզին և նույնպես դալլաք Ասրին, որոնք երբեմն կանչում էին հիվանդից արյուն առնելու, նաև կանչում էին զարդարելու նորափեսայի մազերը։

Շատ հին մանրավաճառներ կային այդ հին շուկայում՝ ընտիր ծամոնի, մեղրամոմի, մախաթ ասեղների, ոսկրե կոճակների, ծիլավոր կանֆետի և քթախոտի այնպիսի մանրավաճառներ, որոնք մի ծամելու ծամոնը փոխում էին երկու ձվի, կես գրվանքա մեղրամոմը՝ մի ծաղկավոր գուլպայի հետ։ 10 Նրանք գիտեին, որ ձորկեցի Ադի դային քաշում է ղարա բռնոթի, իսկ նորուեցի Բադի դային՝ կապովի բռնոթի։

Այստեղ նաև կային երբեմնի մանրավաճառներ Ափունց Ակու ամին և Բադամ Բախշին և նրա հարևանը, որոնք ոչ լամպի ապակի էին ծախում և ոչ Ղազանի սապոն, այլ նամակը հեռու բռնած կարդում էին խանգարված ձայնով, կարծես ճռռում էր խանութի Ժանգոտ դուռը.

«Եվ կհարցնեմ ձեր որպեսությունը, նաև ինձ բարի հիշողաց․․․» ։

20 Այդպես էր Կյորեսի հին շուկան՝ խեղճ և խարխուլ ու թեև այնտեղ շաքարի գրվանքան մի կոպեկ թանկ էր բուն շուկայից, այնուամենայնիվ, Ցաքուտ, Նորու, Մեզար և Ձորեկ գյուղերում, ինչպես և Շենում՝ Կյորեսի մեռնող միջնաբերդում գյուղացիներ կային, որոնց ասելով նոր շուկայի շաքարը երեխաների բերանում շուտ է հալվում, և նրանց ատամների տակ կապույտ կայծ չի տալիս, ինչպես հին շուկայի շաքարը։ Իսկ ձորկեցի Ադի դային ասում էր․

- Կյորեսի ղարա բռնոթին որ չլիներ, հիմա Ադի դայի չկա՜ր․․․

20 Այդ գյուղերովն էր ապրում Կյորեսի հին շուկան։ Նրան պահում էր Շենը, որ ամենքից մոտիկն էր։ Պատահում էր, որ երեկոյան Շենից մի երեխա վազելով բարձրանում էր հին շուկան։

- Վարդան դայի, նանին ասաց մի չերթ շաքար տա։

- Դու ո՞ւմ տղան ես։

- Ցամաք Ավանի տղան եմ։