Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

- Հիվանդ ունե՞ք․․.

- Չէ՜, Վարդան դայի, տունը մարդ է գալու...

- Չլինի՞ մեծ քրոջդ ուզող կա։

- Եսի՜մ...- և երեխան նիհար ուսերն իրար էր անում, և նրա տխուր աչքերի մեջ Վարդան դային տեսնում էր իր հարցի պատասխանը։

- Նանուդ ասա՝ թե ձու կա, ձու ուղարկի․․․ Ուզող կա։

Հա, էն սապոնի պարտքն էլ թող ուղարկի։

- Էգուց նանին գնալու է Սիմոն բեյի տանը խմոր հունցի․․․

10 Այդպես էր առուտուր անում հին շուկան, որի մանրավաճառները երբ ձանձրանում էին, բերանն էին գցում ծամոնի մի կտոր կամ սկսում էին լույսի դեմ պահել ձվերը, որոնց անարատությունը նրանք ստուգել էին քսան անգամ․.. Եվ կամ վերցնում էին եզան պոչից ճանճաքշին, և ճանճերի հետ բարձրանում էր փոշու ամպը։ Երբեմն Բադամ Բախշին քոշերը քստացնելով մոտենում էր պայտարին, որը ծառի ստվերում ննջում էր.

- Հերիք քնես, հարևան.․․

- Է՜․․․- և պայտարը ճմլթկալով հորանջում էր, հորանջում 20 էր կոտրտելով մեջքի և բազուկների մկանները, և չէր վերջանում նրա հորանջյունը, ինչպես արձագանքը, որ գալիս է բարձր սարից՝ նախրապանի կանչից և դեռ յոթ ձորում յոթ անգամ պիտի դրնգա։

- Տաքը զոռում է, հա՜...

- Մի բադյա նոր քաղած թութ լիներ, ի՜նչ կուտեի...

Մոտենում էր երրորդ հարևանը՝ ասիական դերձակ Դարզի Վաները, որ շալե շալվարի աղվեսիքի վրա նեղվել էր քաղցր նինջից և ջրակալած աչքերով այլևս չէր ջոկում ասեղը։

- Վաներ, ասում եմ մի բադյա թութ լիներ.․.

30 Իսկ Վաները դեռ ննջում էր։ Եվ հանկարծ քնից զարթնելով, Դարզի Վաներն ասում էր.

- Ա՜յ թե մի բադյա նոր քաղած թութ էր եղել...

Բայց պատահում էր նաև, որ Բադամ Բախշին, Դարզի Վաները և այն պայտարը վճռում և գնում էին Մեղրաքերծի տակ թութ ուտելու և հետո, մի քանի ամառ, նրանք պատմում