Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որոնք դժգոհ էին քաղաքագլուխ Մաթևոս բեյից և սպառնում էին նոր ընտրություններին նրան սև քվե տալ, իրար մեջ գաղտնի խոսում էին, որ նոր քաղաքագլուխ պիտի լինի Եփրատ Երեմը՝ Լյուդմիլլա Լվովնայի բարեկամը և գավառապետի հետ բակարա խաղացողը։

Նրա խանութը հավաքատեղի և կենտրոն էր քաղաքի բարձր մտավորականության՝ բժիշկ Տիկրան Պետոիչի, անաառապետ Արամ Արկադիչի, թագավորական դպրոցի տեսուչ Սահակ Սերգեյիչի և հաշտարար միջնորդ Սուդակինի, որը 10 լիբերալ էր, հիանալի գիտեր լատիներեն և իբրև թե ոտանավորներ էր գրում... Այդ ընտիր հասարակության ժամադրավայրն էր Եփրատ Երեմի խանութը։ Իսկ ինչ վերաբերում է Լյուդմիլլա Լվովնային, նա այդտեղ միշտ գալիս էր իր շնիկի հետ, տիկին Սարրա Կասպարովնայի ընկերակցությամբ և սուտ է, թե իբր Եփրատ Երեմը այգիներում շոշափել է Լյուդմիլլա Լվովնայի պատիվը։

Գավառային պահակախմբի պետ Ավթանդիլ Խուրշուդ բեյի և Պենզայի 686-րդ դրուժինայի երիտասարդ սպայի մասին հարևանցի ակնարկեցինք, ինչպես հարևանցի հիշեցինք այն 20 հովվին, որ հրապարակի ժխորի մեջ կանչում էր իր կորած շանը անհանգստացնելով քաղաքագլուխ Մաթևոս բեյին։ Այդ այն պատճառով, որ նրանք՝ Ավթանդիլ Խուրշուդ բեյը, երիտասարդ սպան և շուն որոնող հովիվը, պատահական էին շուկայում, ինչպես գետնի երեսով անցնող անգղի ստվերը։ Այդ սակայն չի նշանակում, թե Ավթանդիլ Խուրշուդ բեյը աննշմարելի անձնավորություն էր Զանգեզուրում... Նա այնքան ահարկու էր, երբ, օրինակ, անտառից գութանի փայտ կտրած գյուղացիներին կանչում էր հարցաքննության։ Նա ծառ շատ էր սիրում և մինչև անգամ ափսոսում էր դալար ճյուղին, ուստի և 30 գյուղացիներին ծեծում էր եզան ջիլերից հյուսած մտրակով... Գորիսում առավոտն էլ այդպես էր բացվում՝ մսագործների խանութների հետ միաժամանակ։ Արևն ընկնում էր դեղին դմակների վրա և առաջինը մոտենում էր շուկայի պահակ Կետանը, ապա մյուսները միևնույն կարգով ու ծեսով, ինչպես նույն ծեսով ճաշում էր Հաստ Ներսես բեյը: Գուցե միայն