Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/480

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գրածը, ինչպես Գորիսում էին ասում, գազեթ քցելու բաներ են։

«Մելիք-Հյուսեինյանց Խանչալ բեյի պապն եղած է մատուռից մոմ գողացող և Մուհամմեդի կրոնն ընդունելով եկած է հայրենիքն մեծ անիրավությամբ։ Ռուսաց տիրապետության օրոքն նա կրկին հավատափոխ է լինում․ բայց ժողովուրդն նրան միշտ անվանում է հաջի Հյուսեին... Խուրշուդ բեյի հայր Աթա բեյը յուր կոչումն ձեռք է բերած յուր կնոջ ջանքերովն, որն եղած է գեղեցկադեմ և թեթևաբարո․․․»։

10 Պավլի բեյի օրագրերից հայտնի է անում և այն, որ նա մասամբ ծանոթ էր հին Սյունիքի պատմության։ Վարարակնի կառուցումը նա մանրամասն է գրել, ըստ երևույթին նյութեր քաղելով տոհմական ինչ-որ ձեռագրերից։ Պավլի բեյը հետաքրքիր բացատրություններ է տալիս Զանգեզուրի հարավում ապրող այրումների մասին, նրանց համարելով վաղեմի արևորդիների մնացորդներ։ Տաթևի շարժական սյունի մասին նա մի մենկնություն ունի, որ վերջանում է այսպես․

«Փիլիպպե Տեր Սյունյաց, դու որ քո սուրն խրեցիր հայրենի հողն և քարե սյուն դարձավ քո սուրն, այժմ մինչի երբ պիտի 20 ճոճես այն և երբ պիտի հասանի այն օրն, երբ Սյունյաց ազատանին նորից տիրե Գողթան երկրին, Երնջակին, Վայոց ձորին, Կապանին և Հաբանդին մինչև Փայտակարան...»։

11

Բայց մենք վերջին անգամ դարձյալ դառնանք Գորիս քաղաքի երկսեռ հասարակության։

Առաջին հարցը, որ ինչպես ասում են ծառանում է մեր առաջ՝ այն է, թե ի՞նչ մարդիկ էին Գորիսի բնակիչները, և այդ ոչ այն իմաստով, թե ինչպես էր նրանց արտաքինը,- որովհետև աշխարհի բոլոր անկյուններում էլ կան հաստ ու 30 նիհար մարդիկ, մարդիկ, որոնք հոգնում են քնելուց և որոնք իրենց կյանքում մի անգամ կուշտ քնելու կարոտ են։

Գորիսում էլ կային տեսակետ ունեցող տիկիններ, ինչպես օրինակ, տիկին Օլինկան և տիկին Վառինկան, որից