Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/484

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էլ իր տնեցիներին ասաց այդ մութ հնչյունները և մեռավ, իր հետևից հավիտյան անմեկնելի թողնելով չորս հնչյունը՝ հոլ-հոլ-աբի-հոլ։

Ավագ գրագիր Նազար բեյը ոչ մի լեզվով չէր խոսում, այլ աղվեսահաչ էր տալիս։ Բալասան Կևեր բեյն ասում էր՝ «Սե-բիր-Սիբիրըստա՜ն... Զառ, դու բաբա, քարերը թուփ արա․․․»։ Եվ միայն Պավլի բեյ Օրբելյանն էր խոսում և գրում գրոց լեզվով, որից մի նմուշ արտագրեցինք։ Բայց այդ լեզուն մեռած լեզու էր՝ ինչպես Տեր զի բազումի լեզուն, երբ նա թագի 10 և շուրջառի ծանրությունից քրտնած սկսում էր իր քարոզը․

- Ժողովուրդ հավատացյալ, որպես տեր մեր Հիսուս Քրիստոս ասացյալ է օղտն ոչ անցանի ասղի ծակովն, նմանապես և...

Իսկ ինչ վերաբերում է վաճառականներին, ապա նրանց երիտասարդ սերունդը, որ պրոգրեսիստ էր, խոսում էր չալ հայերեն, այսինքն ռուսախառն հայերեն, ինչպես, օրինակ, Եփրատ Երեմը, որ այսպես էր խոսում, երբ ի նշան հաշտության բաց էր անում խերեսի շիշը․

- Պա մոեմու դրուժբա լուչշե ղալմաղալ․․․ Տիկրան 20 Պետոիչ, համարի թե մի ոչինչ դարազումեննի էր էդ Մարկով վտարոյի ասածը... Խմենք, գասպադա...

Մենք արդեն տեսանք, թե ի՞նչ լեզվով էր խոսում Ավագիմովների ավագ եղբայրը՝ Ամբարի Կատու Սողոմոնը․ յուրաքանչյուր խորթից հետո նա ասում էր՝ վեց աբասի, վեց աբասի,- և ինչպես պատմում էին, առավոտյան, երբ բացում էր խանութը, նա հարևանին ասում էր.

- Բարի լույս... վեց աբասի, վեց աբասի։

Իսկ Քյալլա Ծատուրը՝ դեղագործ և փիլիսոփա, խոսում էր մի հազվագյուտ լեզվով և միայն նա էր այսպես խոսում.

30 - Բարոնայք, Զանկազորու կավառի Կորիս քաղաքն լուսավորյալ է...

Իսկ խոջաները՝ խոջա Մակիչը, Միրումով Կյուքին, Ֆրանգուլով Բաղալ ապերը, մինչև անգամ Զամբա Ծատուրը, որ խոջա չէր, այլ վաշխառու էր,- նրանք բոլորը խոսում էին թուրքա և պարսկախառն մի լեզվով, որ պրոգրեսիստ