Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իհարկե, Անթանոսյանը խոհեմություն ունեցավ այդ բառերը մտքում ասելու և շրթունքները կրծոտելով հետ դարձավ Հաջի Խարաբ և այնտեղից էլ հյուրանոց։ Սպասավորի տեսածը կատարվեց նրա գալուց տասը րոպե հետո։

- Այդ հողերը կան ոռոգման մեր ծրագրի մեջ։ Հարուստ են, բարեբեր և մեծ ծախս չի պահանջվում։

Այսպես պետն էր խոսում։

- Կխնդրեմ հրամայեք Նոր Եթովպիո տեղը պարապ ձգեն։ Ես հեռագիր քաշած եմ, այսօր վաղը պատասխանի կսպասեմ։ Բալիքյանեն լուր ունիմ, որ կլոր գումաը մը որոշած է հատկացնել 10 Նոր Եթովպիո շինության... Դրամը կտրվի ամենանվազ տոկոսով, գրեթե անվերադարձ։ Ես արդեն գրած եմ ուր հարկ է, շուտով հանգանակություն սկսելու։ Լուր ունիմ, որ Արգենտինի մեր հայրենակիցները սիրահոժար են այդ ձեռնարկության և կփափագեն օր առաջ հայրենյաց հողի վրա տեղա...

- Գիտեմ, գիտեմ,- ասաց պետը։ Էլ ուրիշ ի՞նչ պատասխան կարելի էր տալ։

- Նոր Եթովպիան պիտի ունենա չորս թաղամաս, համեստ եկեղեցի մը, մանչերու և օրիորդաց վարժարան։ Բարեկամս ինծի կգրե, որ եթե այս գործը գլուխ բերվի, ինքը հանձն 20 կառնե նոր քաղաքի շինության համար պետք եղած գամերը ձրիաբար տրամադրելու։ Երևելի հայրենասեր է բարեկամս, և չեմ կասկածեր, որ...

- Լա'վ։ Ե՞րբ եք մտադիր սկսելու քաղաքի շինությունը։

- Աճապարելու հարկ չկա, կարծեմ։ Նամակներ ղրկած եմ թե′ Բարեսիրաց մարմնին և թե′ ազգային այլևայլ հիմնարկներու։ Ամեն տեղ ալ խանդավառությունը մեծ է և, ես կկարծեմ, որ նյութական խոշոր օժանդակություն մը պիտի ըլլա, եթե... Եվ ատկե զատ (ներեցեք, որ կխլեմ Ձեր այնքան թանկագին ժամերը), որոշած ենք ցուցակագրություն սկսիլ։ 30 Ամենեն կարևորն այդ է, թե քանի′ փղշտացի կա երկրեն դուրս և ներս, որովհետև Բալիքյանի բարեհաճ ցանկությունն է քաղաքի մեջ տեղավորել փղշտացոց և...

- Իսկ...

- Այդպես պաղ մի′ նայեք գործին։ Ես մարդիկ ղրկած եմ զանազան կողմեր իմանալու, թե ո′ւր կմնան փղշտացոց և