Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

4

Փողոցում ձյունամրրիկի պտույտք։ Կիսամութ է։ Խոջաբաղունց Սմբատը՝ բանտապետը, կուրծքը դեմ է տալիս հողմին, հազիվ է կանգնում, բայց կանգնում է։ Նրա արնախառն աչքերը, գզգզված՝ մազերը։ Սմբատը ճոճվում է և քայլում։

Մի մարդ նրան տեսնելով թաքնվում է փողոցի անկյունում։ Մարդը վերարկուի օձիքը բարձրացնում և սեղմվում է պատին։

10 Նրան թվում է, թե Սմբատը իրեն նկատել է, գուցե և հետապնդում է։ Բայց Սմբատը քայլում է ամայի փողոցով։

— Դահիճ,— նրա ետևից ասում է մարդը և հեռանում։ Սմբատը քայլում է, ճեղքելով ձյունամրրիկը։

5

Բանտի կամերան։

ճրագի աղոտ լույսով երևում են դեմքերճ 5-6, գունատ, նիհար դեմքեր։ Մի գեղեցկադեմ երիտասարդ։ Նա, ինչպես մյուսները, լսում են Գարեգինին՝ Զանգեզուրի ընդհատակյա կոմիտեի անդամին։ Կամերայում երևում են նաև ուրիշները, 20 որոնք ստվերի նման քայլում են պատի տակ։ Երբեմն լսվում է շղթաների զրնգոց։ Վերին հարկում՝ քայլերի դոփյուն։ Այդ ձայները լռում են, և այն ժամանակ միայն լռություն է, բանտի ահավոր լռություն։

Գարեզինը՝

— Մեզ նորից են կանչելու հարցաքննության... էլի եմ կրկնում՝ ամեն ինչ քցեք ինձ վրա։ Ասեք ոչ մի բանից խաբար չեք, ասեք՝ Գարեգինն էր․․․

Ունկնդիրներից մեկը, ըստ երևույթին գոհ՝ հեռանում է։ Այն գեղեցկադեմ երիտասարդը մտածում է, մտածում է և նայում Գարեգինին։ 30 Նա դժգոհ հարցնում է․

— Հապա դո՞ւ․․․

— Ես,— և Գարեգինը դառը ժպտում է,— ձեզնից շատերը տուն ունեն, երեխա ունեն, իսկ ես․․․