Էջ:Axel Bakunts, Collected works, vol. 3 (Ակսել Բակունց, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/501

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

6

«Սյունիքի դիվանի» շենքը։

Փողոցից ներս են մտնում երկու հոգի։ Մեկը մեզ ծանոթ պահակ զինվորն է, մյուսը մի պարթև ծերունի է, հագին շալ չուխա։ Նա ձեռքին մահակ ունի։ Ոտքերը ձյունոտ են, և երևում է, որ հեռվից է գալիս։

Սանդուղքներով իջնում, բարձրանում են ինչ-որ մարդիկ։ Զինվորը ծերունուն ճանապարհ է բաց անում։ Նրանք երևում են նախասենյակում։ Զինվորը նրա ականջին ինչ-որ բան է ասում 10 և անհայտանում է։

Կիսախավար միջանցք։ Գրասենյակի դռներ։ Սուսաննան՝ մեքենագրուհի, դուրս է գալիս միջանցք։ Անցնում է պարուչիկ Ամիրջանովը։ Նայում են իրար։ Պարուչիկը ներս է մտնում մի դռնով։ Միջանցքում երևում են պաշտոնյաներ, որոնք ցարական չինովնիկի տարազով են, որովհետև նրանց մեծ մասը ծառայել է հենց այդ շենքում, Զանգեզուրի գավառապետի դիվանում։ Այդ նույն բազմությունն է, որ հրապարակի վրա դիտում էր զորահանդեսը և «թանկագին անգլիացիների»։

Միջանցքում երևում է այն պարթև ծերուհին՝ Աթա ապերը։ նա շվարել է, բայց աշխատում է իրեն չկորցնել։ Զինվորներից 20 մեկին հարցնում է՝

— Մեծավորը ո՞ր օթախումն ա...

— Էստեղ բոլորը մեծավոր են, որի՞ն ես ուզում,— հեգնում է չինովնիկը։

— Ամենամեծին,— և չինովնիկը գլխով նշան է անում դեպի ծայրի դուռը, որ չի երևում վարագույրի ետև։ Դռան առաջ մի զինվոր պահակ է։ Աթա ապերը գնում է դեպի այդ դուռը։ Ներսը՝ գնդապետ Կուռոն, Գեդեոն վարդապետը և պարոլչիկ Ամիրջանովը

30 Գեդեոն վարժապետը՝

— Այո, բայց ինչո՞ւ առանց դատի... Չէ՞ որ մենք դեմոկրատիկ հանրապետություն ենք...

Գնդապետ Կուռոն Գեդեոն վարժապետի հետ չի կարող խոսել, ինչպես պարուչիկ Ամիրջանովի հետ։ Ավելին. նրա